Գվարդիոլան կառաջադրվի Կատալոնիայի խորհրդարանի ընտրություններում
ОБЩЕСТВОՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կառաջադրվի կատալոնական խորհրդարանի ընտրություններում, տեղեկացնում է TMV-ն:
Մարզիչը ծնունդով Կատալոնիայից է և նույնիսկ մարզել է Կատալոնիայի ազգային հավաքականը:
44-ամյա մասնագետին առաջադրել է CDC (Convergència Democràtica de Catalunya) կուսակցությունը, որը կողմնակից է Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախացմանը: Գվարդիոլան ցուցակում կլինի խորհրդանշական վերջին տեղում:
Գվարդիոլան աչքի է ընկել բասկ անջատողականներին և Կատալոնիայի ղեկավար Արտուրո Մասային ցուցաբերած իր աջակցությամբ:
Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերի 27-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



