Կրեմլում հավանական են համարում Պուտինի հանդիպումը Քերիի հետ
МЕЖДУНАРОДНОЕԿրեմլում հաստատել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող Է ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, որը պլանավորում Է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա, տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Ամենայն հավանականությամբ կկայանա պետքարտուղար Քերիի ուղեւորությունը Մոսկվա, որտեղ նա շփումներ կունենա Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ: Դիտարկվում Է նաեւ Ռուսաստանի նախագահի հետ Քերիի հանդիպման հնարավորությունը»,- լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել Է, որ «ռուսական կողմը պատրաստ կլինի քննարկել առավել հրատապ հարցերը, նախեւառաջ Սիրիայի իրադրությունը եւ խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ մեր համատեղ ջանքերի կոորդինացումը»:
«Անտարակույս, Մոսկվայում պատրաստ կլինեն նաեւ կարծիքներ փոխանակել Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնությունների կատարման, իսկ ավելի ստույգ՝ չկատարման ընթացքի շուրջ»,- ասել Է Պեսկովը:
Նախօրյակին Քերին հայտարարել Է, որ եկող շաբաթ մտադիր Է այցելել Մոսկվա՝ քննարկելու Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորմանը վերաբերող հարցերը:



