Պեսկովը հերքել Է Սիրիայում ռուսական օդուժի գործողության արժեքի վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումները
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 16-ին հերքել Է ԶԼՄ-ներում տեղ գտած այն հաղորդագրությունները, թե Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությունը Ռուսասանի վրա նստել Է 38 մլրդ ռուբլի:
«Ոչ, չի ստացվել»,-ասել Է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը տեղեկատվություն ստացել Է արդյոք Սիրիայում իրականացվող գործողության արժեքի վերաբերյալ:
Նա հերքել Է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանն իբր կարող Էր առնվազն 38 մլրդ ռուբլի ծախսել գործողության համար: Հարցին՝ համընկնում Է դա արդյոք Կրեմլի տվյալների հետ, Պեսկովն ասել Է. «Ոչ, չի համընկնում: Հավանաբար ավելի լավ կլինի, որ դուք այդ հարգելի հրատարակությունից պարզեք, թե որտեղից Է նրանց հայտնի նման ծախսերի մասին»:
Ավելի վաղ ՌԲԿ հրատարակությունը հայտնել Է, որ Ռուսաստանը կարող Էր Սիրիայում իրականացված գործողության վրա ծախսել 38 մլրդ ռուբլի, իսկ գործողության սկզբից դրա ծախսերը կարող են աճել գրեթե մեկուկես անգամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



