Առատաշենում 49-ամյա տղամարդը կայծակնահարվել է հարազատների աչքի առջեւ
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզի Առատաշեն գյուղում 49-ամյա Ավետիս Կիրակոսյանը կայծակնահարվել եւ մահացել է հենց հարազատների աչքի առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը:
«Դաշտում աշխատելիս են եղել ընտանիքով՝ քույրը, փեսան, քրոջ որդին, տեղում մահացել է: Փեսան կողքն է եղել, ասում է՝ մեջքս տաքացավ, հողը շարժվեց, ինձ թվաց՝ երկրաշարժ է եղել, ուղղվեցի, շուռ եկա, տեսնեմ՝ Ավետն ընկել է, ձախ մասը ամբողջությամբ կապտել է»,-ասաց նա:
Ավետիս Կիրակոսյանը ամուսնացած էր, ունի դուստր, ապրում էր կնոջ եւ ծնողների հետ, զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Գյուղապետն ասաց, որ սա արդեն երկրորդ դեպքն է իրենց գյուղում, մեկ շաբաթ առաջ էլ նորից կայծակն էր խփել, տան տանիքներ, ջահեր, մոտ 20 համակարգիչ եւ հեռուստացույց շարքից դուրս են եկել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



