Ստամբուլում անհայտ անձինք թալանել են հայ պրոֆեսորի տունը
ОБЩЕСТВОԴիմակավոր 3 անձինք Ստամբուլում մարտի 15-ին թալանել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Կոթողյանի՝ Էմիրգանում գտնվող առանձնատունը:Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Քանի որ հանցագործության պահին Հակոբ Կոթողյանը տանը չի եղել, հանցագործները կապկպել են պրոֆեսորի կնոջը՝ 63-ամյա Սուզան Կոթողյանին և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Կինը հրաժարվել է, ինչից հետո գողերը նրան բռնության են ենթարկել: Չդիմանալով կտտանքներին՝ Սուզանը ստիպված է եղել ասել գաղտնաբառը:
Հանցագործները չհրկիզվող պահարանից հանել են 1,5 միլիոն թուրքական լիրա (շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլար) և փախել: Կապանքները հազիվ արձակել կարողացած կինը զանգահարել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները վերցրել են տեսաձայնագրությունները:
Սուզան Կոթողյանին տեղափոխել են հիվանդանոց:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



