Յուլյա Տիմոշենկոն դարձել է Ուկրաինայի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հասարակական կարծիքի վարկանիշով առաջ Է անցել նախագահ Պյոտր Պորոշենկոյից, իսկ նրա «Բատկիվշչինա» կուսակցությունը, այս պահին խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում, նույնպես կզբաղեցներ առաջատարի դիրքը: Այդ մասին, վկայում են 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ուկրաինայի սոցիալ-քաղաքական իրադրության վերաբերյալ մարտի 16-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ) կողմից:
«Եթե Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվեին մարտի կեսերին, ապա երկրի 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների 10,9 տոկոսը կքվեարկեր Յուլյա Տիմոշենկոյի օգտին»,-հայտնել են ԿՍՄԻ-ում:
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը մինչեւ վերջին ժամանակներս հասարակական կարծիքի առաջատարն Էր, կստանար ձայների 9,3 տոկոսը: Արմատական Օլեգ Լյաշկոն կստանար 6,3 տոկոսը, «Սամոպոմոշչ»-ի առաջնորդ Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովին՝ 5,4, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն՝ 5, իսկ ընդդիմադիր Յուրի Բոյկոն՝ 4,9 տոկոսը:
Նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, եթե այն անցկացվեր մարտի կեսերին, հաղթանակը նույնպես կտոներ Տիմոշենկոն՝ 25,2 տոկոս արդյունքով: Դրա հետ մեկտեղ, ըստ հետազոտության արդյունքների, հարցման մասնակիցների 41,3 տոկոսը չԷր մասնակցի քվեարկությանը:
Բացի այդ, Տիմոշենկոյին որպես ՈՒկրաինայի պոտենցիալ վարչապետ կցանկանար տեսնել հարցվածների 12,9 տոկոսը, ինչը գերազանցում Է մնացած բոլոր քաղաքական գործիչների համապատասխան ցուցանիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



