Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. գործի են դրվել միկրոֆոնները
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի խորհրդարանի լիագումար նիստը մարտի 16-ին սկսվել Է հայտարարություններով եւ պատգամավորների ծեծկռտուքով: Այդ մասին,հայտնել Է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքը:
Ինտիմ կյանքի մասին տեսակադրերի տարածման վերաբերյալ «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Բարամիձեի առաջին հայտարարությունից անմիջապես հետո նիստերի դահլիճի հետին շարքերում խոսքակռիվ Է սկսվել կառավարող կոալիցիայից պատգամավորներ Օմար Նիշնիանիձեի ու Կառլո Կոպալիանիի եւ «Ազգային շարժումից» պատգամավոր Միխայիլ Մաճավարիանիի միջեւ:
Մի քանի րոպե անց լեզվակռիվը վերաճել Է ծեծկռտուքի: Կառլո Կոպալիանին խլել Է միկրոֆոնը եւ դրանով սկսել Է խփել Մաճավարիանիին: Վրա են հասել գործընկերները եւ բաժանել կռվողներին:
Ներկայում խորհրդարանի նիստը շարունակվում Է սովորական ռեժիմով, հաղորդել Է Sputnik-ը:



