Մեկուկես տարի ազատազրկում ազատամարտիկին՝ տասը գրամ մարիուխանայի համար
ОБЩЕСТВОԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ Սամվել Մելքոնյանի կողմից անձնական օգտագործման նպատակով իր մոտ թմրամիջոց պահելու փաստի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Սամվել Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի ճանապարհին կից տարածքից, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար վայրի աճած կանեփի թուփը քաղելու միջոցով ձեռք է բերել եւ իր տաբատի աջ գրպանում ապօրինի պահել է խոշոր չափի` 10,93 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այնուհետեւ գտնվելով Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում եւ տեսնելով ոստիկանության աշխատակիցներին՝ թմրամիջոցն իր ձեռքից դեն է նետել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով:
Առաջադրված մեղադրանքում Սամվել Մելքոնյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ խնդրել է հաշվի առնել, որ 1992-1993թթ. ընթացքում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ծավալված մարտական գործողություններին, որի ժամանակ երկու անգամ վիրավորվել է եւ ունի հաշմանդամի կարգավիճակ։
Սակայն դատարանը, քննելով բոլոր փաստերը, Սամվել Մելքոնյանին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման: Այնուհետ գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան՝ վերանայելու համար նախկին դատավճիռն ու մեղմացնելու համար սահմանված պատիժը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



