Մեր նպատակն է ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել. Հովիկ Աբրահամյան
ПОЛИТИКАՀայաստանի իշխանությունների նպատակն է նոր ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ընտրական օրենսգրքի վրա կառավարության երկու անդամներ՝ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանն ակտիվ աշխատում են, և մեր նպատակն է, որպեսզի օրենսգրքի շուրջ կարողանանք ապահովել կոնսոլիդացիա: Եվ մեր ցանկությունն է, որ այդ օրենսգիրքը լինի որքան հնարավոր է թափանցիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Դիտարկմանը, թե ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծով խոչընդոտվում են ընդդիմադիրների և լրագրողների իրավունքները, վարչապետը պատասխանեց. «Մենք որևէ մեկի իրավունքները խոչընդոտելու նպատակ չունենք»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



