«Բորուսիան» ժամանել է Լոնդոն
СПОРТԴորտմունդի «Բորուսիա» -ն ժամանել է Լոնդոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, թիմի կազմում են հիմնական կազմի բոլոր խաղացողները, բացի Սվեն Բենդներից, ով ունի հոդերի ձգում, և Իլկայ Գյունդողանից: Վերջինս ոտքի վնասվածք ունի և չի կարող հանդես գալ «Տոտենհեմ Հոսթփուր» -ի դեմ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Բորուսիա Դորտմունդ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես ժամանել է Լոնդոն, սակայն դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի, մարտի 16-ի նախնական մեկնարկային կազմում, ինչպես նախորդ հանդիպմանը, Մխիթարյանի փոխարեն նշված է Գոնսալո Կաստրոյի անունը, իսկ Պիեր - Էմերիկ Օբամեյանգի փոխարեն՝ Ադրիան Ռամոսը:
Նման ռամավարական լուծումներ Տուխելը հաճախ է անում և միայն վերջին պահին է հայտարարում մեկնարկային կազմը:Նախորդ հանդիպմանը Մխիթարյանը դուրս էր եկել խաղադշտ «Բորուսիա» -ի հիմնական կազմում:
Չնայած նրան, որ դորտմունդյան ակումբը իր հարկի տակ երեք գնդակի առավելությամբ հաղթել է անգլիական ակումբին, նրանց անհրաժեշտ է գրավել հակառակորդի դարպասը առնվազն մեկ անգամ, որպեսզի մրցակցի դաշտում խփած գնդակով առավելություն ստանա:
Եվրոպայի լիգայի 1/8 -րդ եզրափակչի «Բորուսիա Դորտմունդ»-ն ընդդեմ «Տոտենհեմ Հոսթփուր» -ի առաջին հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով, հօգուտ գերմանական ակումբի: Պատասխան հանիդպումը տեղի կունենա, մարտի 18-ին,Երևանի ժամանակով 00:05 -ին: