Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայկական հումորի 10 լավագույն ներկայացուցիչները

ЛАЙФ

Հայաստանը միշտ էլ հայտնի է եղել իր առողջ և օրիգինալ հումորով։ Իսկ ովքե՞ր են վերջին երկու տասնամյակի ընթացքում այդ առողջ ու օրիգինալ հումորի ամենակարկառուն ներկայացուցիչները, մորդիկ, ովքեր կարելի է ասել՝ արտադրում են այդ հումորը։ Ձեզ եմ ներկայացնում 10 հումորիստների, ովքեր այս տարիների ընթացքում մեզ ամենաշատն են ժպիտ պարգևել։

10. Արմեն Պետրոսյան (Մենչ)

Արմեն Պետրոսյանը, նույն ինքը Մենչը, հումորի աշխարհ ներխուժեց փոթորկի պես ու երկար տարիներ հանդիսանում էր ողջ հայ ազգի պարծանք՝ ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թմի առանցքային անդմաներից մեկը։ Հետագայում՝ արդեն ՈւՀԱ-ից դուրս, Մենչը բավականին բեղուն գործունեություն ծավալեց հեռուստատեսությունում և այսչվա դրությամբ նա մի քանի այնպիսի գերպոպուլյար հումորային շոուների է մասնակցել՝ պրոդյուսերի, սցենարիստի, դերասանի և հաղորդավարի կարգավիճակներում, ինչպիսիք են.  «Բլեֆ», «Սուպեր դուետ», «7.5», «Yere1», «Մեյդ ին Արմենիա», «3 պատ», «Ֆուլ Հաուս» և այլն:

9. Զառա Սահակյան (Վիտամինի Զառա)

Զառան իսկական հայտնություն դարձավ հայ հեռուստադիտողի համար, երբ «32-ատամ» նախագծի իր թիմակիցների հետ, դարձավ առաջինը, ով հաջողությամբ հեռուստատեսությամբ հայ հանդիսատեսին ներկայացրեց սթենդ-ափ հումորային ժանրը։ Թեև հետագայում այս թիմի անդամները ճանապարհները մեկ առվով չհոսեցին ու բաժանվեցին, իսկ Վիտամին ակումբն այսօր ստեղծագործական դադարի մեջ է, այնուամենայնիվ չի կարելի չխոստովանել, որ տարիների ընթացքում Զառան դարձավ ամենավառ պերսոնաժներից մեկը, ոչ միայն վիտամինցիների ու 32-ատամցիների թիմերում, այլև ժամանակակից հայկական հումորի աշխարհում՝ դառնալով դրա ամենաակնառու կին ներկայացուցիչը։

8. Աշոտ Ղազարյան

Մի մարդ, ում անունը մի ամբողջ ժամանակաշրջան է մարմնավորում։ 90-ականներին Աշոտ Ղազարյանն այնքան սիրված էր, որ նրա անունը հոմանիշ էր հումոր բառին։ Աշոտ Ղազարյանը Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում ունի և դա զարմանալի չէ, քանի որ նա ասես Լուի Դե Ֆյունեսի մարմնավորած մարդ-նվագախումբը լինի, ով հասցրել է աշխատել թե՛ որպես դերասան, թե՛ որպես հանդիսավար, թե՛ որպես բեմադրող ռեժիսոր և սա էլ դեռ հերիք չէ, ունի հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիա, որտեղ ապագո հումորիստների է նախապատրաստում։ Իրոք, դժվար է գերագնահատել Աշոտ Ղազարյանի դերը՝ հայկական հումորի աշխարհում և թվարկել բոլոր այն հումորային նախագծերը, որտեղ Աշոտ Ղազարյանն առանցքային մասնակցություն է ունեցել. «Մեր բակը» կատակերգությունների ցիկլը, «Հայֆիլմի» տարբեր կինոնկարներում, ամանորյա ու հումորային բազմաթիվ ծրագրերում։

7. Սամվել Բաղդասարյան

Պարոդիա ժանրի իսկական աստված է Սամվել Բաղդասարյանը, ում պես ոչ ոք չի կարողանում նմանակել անվանի հայ քաղաքական գործիչների ու հատկապես՝ ՀՀ Նախագահներին։ Թեև սամվելը կրթությամբ պատմաբան է, ընդ որում, ուսանել է անգամ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում, նա ակտիվորեն ներգրավված է եղել բեմական հումորային գործունեությանը 1993 թվականից։ Սամվելը հիմնականում հանդես է գալիս սեփական համերգ-ներկայացումներով, որոնց մի մասը ցուցադրվել է հեռուստատեսությմաբ։ Ի դեպ, շնորհիվ Սամվել Բաղդասարյանի, ապրիլի 1-ը հայաստանում ճանաչվել է հումորի ու երգիծանքի օր ու արդեն միայն սա բավական էր, որպեսզի նրա անունը հավերժանա հայկական հումորի պատմության էջերում։

6. Գարիկ Պապոյան

Սթենդ-ափ ժանրի Հայաստանի ամենակարկառուն ներկայացուցիչ լինելուց զատ, Գարիկը նաև տաղանդավոր սցենարիստ է, դերասան է, երաժիշտ է ու պարզապես լավ մարդ, ով պարզապես դրական էներգիա է ճառագում իր շուրջ։ Շուրջ 10 տարի Գարիկը ուրախացնում է մեզ՝ տարբեր հումորային նախագծերի շրջանակներում, որոնցում առանցքային շրջան է «32 ատամ»-«Վիտամին ակումբ» նախագծերը։ Գարիկի ստեղծած հոմորային կերպարներն ու կատակները այնքան սիրված են, որ դրանցից ոմանք մտել են ժողովրդկան խոսքի մեջ և դեռ երկար կպահպանվեն ժողովրդական ֆոլկլյորում ու ժարգոնում։

5. Հայկ Մարության (Կարգին Հայկո)

Հայկական հումորի դաշտում առաջին սերնդափոխությունը եղավ թերևս 90-ականների վերջում, երբ ЕрМИ-ի ու Նոր Հայերի տղաները արդեն հասունացել էին ու կարիերային վերելք էին ունենում, իսկ նրանց կողմից ազատվող սանդղակը թափուր էր։ Հենց այս տարիներին էլ հայտնվեցին «Կարգին» տղաները, ովքեր միանգամից իրենց սեփական ու ուրույն հումորային ոճը ստեղծեցին։ Կարգին Հայկոն իսկական բում առաջացրեց՝ «Մեր բակը 2» ֆիլմում ունեցած իր դերով, իսկկ հետագայում Հայկ-Մկո տանդեմ դարձավ ամենապահանջվածը՝ հայկական հումորի ասպարեզում։ «Կարգին հաղորդման» ավարտից հետո, Հայկոն ևս մի քանի հոմորային պրոյեկտներ ստեղծեց, որոնցից վերջինն ու թերևս ամենահաջողվածը «Սուպեր մամա» կատակերգությունն է։ Հայկական հումորի ասպարեզում եզակի են մարդիկ, ով կարող են մրցակցել Հայկոյի հետ՝ ստեղծած հումորային կերպարների ու ժանրի հարստացման առումով, ինչի համար էլ հայկոն զբաղեցնում է այս ցուցակի 5-րդ պատվավոր հորիզոնականը։

4. Սերգեյ Սարգսյան 

Սերգեյը իսկական հեղափոխական է՝ հումորի ասպարեզում։ Հանդիասնալով ArmComedy նախագծի համահիմնադիրներից մեկը, ով ի դեպ դասախոս է՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտում, Սերգեյն ու իր ընկերները իսկական հեղափոխություն արեցին՝ սկզբում ասպարեզ մտցնելով պարբերական քաղաքական հումորի ժանրը, իսկ հետո իրենց համացանցային պրոյետը տեղափոխելով հեռուստաէկրաններ։ Ոչ ոք չի վիճի, որ այսօրվա դրությամբ, ArmComedy-ն ամենասիրված ու հաջողված հեռուստանախագծերից է ու դա մեծապես պայմանավորված է ինտելեկտուալ հումորի այն հարուստ պաշարով, որը կրում է Սերգեյը։

3. Մկրտիչ Արզումանյան

Դերասան, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր և իհարկե հումորիստ Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, կարող է մրցակցել ցանկացած հայտնիի հետ՝ սիրվածության ու ճանաչվածության առումով և դա զարմանալի չէ, քանի որ Մկոն հասցրել է մասնակցել բազմաթիվ հումորային նախագծերի ու նկարահանվել է մի քանի հաջողված կատակերգություններում։ Նախկին ՈւՀԱ-ական (Ի դեպ, Մկոն ընդգրկվել էր նաև ՈւՀԱ-ի «21-րդ դարի հավաքականի» կազմում) Մկոյի «Ծառայողական ցուցակն» իր հագեցվածությամբ կարող է զիջել միայն Մկոյի կերտած կերպարների թվի հետ. «Կարգին կասետ», «Թույն կասետ», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Կարգին հաղորդում», «Ալա բալա նիցա», «Քայլ ձիով»… Մկոն ծնունդով Հայաստանի հումորի մայրաքաղաքից է՝ Գյումրուց ու զարմանալի չէ ամենևին, որ այսօրվա դրությամբ հանդիսանում է ամենասիրված ու լավագույն հումորիստներից մեկը։

2. Վարդան Պետրոսյան

Դժվար է հայկական հումորի դաշտում գտնել երկրորդ այսպիսի բազմապրոֆիլանի, հարուստ ու ինտելեկտուալ հումորով վառ անհատականություն, ում հումորները երբեք չեն հնանում ու կորցնում իրենց ակտուալությունը։ Վարդան Պետրոսյանն այն հումորիստն է, ով կարողանում տարիներ շարունակ մեզ ծիծաղեցնել մեր գերխնդիրների վրա ու շատ անգամներ, հենց դա է օգնել շատերին՝ չկորցնելու հույսն ու հավատն առ իրենց երկիր։ Վարդան Պետրոսյանը մշտապես կարողացել է հասարակական-քաղաքական խնդիրներն ու երևույթները այնպիսի լույսի ներքո ներկայացնել, որ մարդ ծիծաղում է՝ լալու աստիճան, բայց հետո լուրջ խորհում է այդ խնդիրների մասին ու հենց սրանում է կայանում Վարդան Պետրոսյանի մեծությունը՝ որպես զամանակակից մեծագույն երկիծաբան։

1. Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանն այն մարդն է, ով շնորհիվ իր հումորի զգացման ու ինտելեկտի դարձավ ոչ իայն մի ամբողջ ազգի «այցեքարտերից» մեկը՝ աշխարհի համար, այլև վերածվեծ միջազգային արժեքի, քանի որ այսօրվա դրությամբ Գարիկին սիրում ու համարում են իրենցը գրեթե ողջ հետխորհրդային տարածքում։ Բացի սա, Գարիկը այն մարդկան թիմում է առանցքային դիրք զբաղեցնում, որոնք ոչ միայն կարողացան հայկական հումորը միջազգային ասպարեզ հանել, այլև մոնետիզացնել այն ու դարձնել իսկական բրենդ։ Այսօր հպպարտությամբ ու վստահությամբ կարելի է ասել, որ Գարիկը հումորի արքան է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և այլ հետխորհրդային երկրներում։

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%