Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Այս տարի Հայաստանն ավելի երջանի՞կ է. ՄԱԿ-ի զեկույցի շուրջ

АНАЛИТИКА

ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության համաշխարհային օր: Եվ այդ օրվան ընդառաջ ՄԱԿ-ի պատվերով հրապարակվել է World Happiness Report 2016 ամենամյա զեկույցը: 157 պետությունում անցկացված հարցումների հիման վրա որոշվել է, թե որ երկրներն են ամենաերջանիկն ու ամենադժբախտը:

Վիճակագրությունը կազմվում է հետևյալ ցուցանիշները համադրելով` մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն (ում վրա կարող է հույս դնել մարդը օրհասական պահերին), կյանքի տևողություն, անհատական ազատության մակարդակ, մեծահոգության և մարդասիրության մակարդակ, կոռուպցիայի ընկալում, հարցմանը նախորդող օրը ուրախության կամ տխրության որևէ առիթ:

Փաստորեն, երջանիկ և դժբախտ երկրների վիճակագրությունը կազմվում է ինչպես ամբողջ հասարակության բարեկեցության օբյեկտիվ ցուցանիշները հաշվի առնելով, այնպես էլ կարևորելով անհատի ինքնագնահատականը:

Մարդը կարող է, ենթադրենք, բավական հարուստ լինել, սակայն հարցերին պատասխանելիս նշել, որ դժբախտ է, իսկ «երկիրն էլ երկիր չի»: Նման երևույթը Հայաստանում քաջ ծանոթ է շատերին: Հաճախ ֆինանսապես բարեկեցիկ մարդիկ ավելի են բողոքում, քան նրանք, ովքեր հազիվ են «ծայրը ծայրին հասցնում»:

Այդ փաստը երևում է երջանիկ երկրների վիճակագրության մեջ նույնպես: Երբեմն թեժ պատերազմի մեջ գտնվող կամ տնտեսապես վատ վիճակում հայտնված երկրներում մարդիկ ավելի երջանիկ են իրենց համարել, քան համեմատաբար խաղաղ ու զարգացող երկրների բնակիչները:

Օրինակ՝ պաղեստինցիներն ու իրաքցիներն ավելի երջանիկ են իրենց համարել, քան հնդիկները կամ հայաստանցիները: Եվ այսպես, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, ամենաերջանիկ երկիրը Դանիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան: Ինչպես երևում է, ամենաերջանիկ երկրները Հյուսիսային Եվրոպայի կամ Սկանդինավյան երկրներն են, որտեղ ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը բավական բարձր մակարդակի վրա են գտնվում:

Համար մեկ գերտերություն ԱՄՆ-ն 13-րդ հորիզոնականում է: Հետաքրքիր է, որ կիսապատերազմական վիճակում գտնվող հրեաներն ավելի երջանիկ են իրենց համարել, քան ամերիկացիները: Իսրայելը 11-րդ տեղում է: Իսկ ահա դժբախտ երկրներն են, բնականաբար, աֆրիկյան և մերձավորարևելյան երկրները: Ամենադժբախտը Բուրունդին է, ապա՝ Սիրիան: Իհարկե, մեզ նախ և առաջ հետաքրքրում է Հայաստանը, հետխորհրդային երկրներն ու մեր անմիջական հարևանները: Մենք սիրում ենք մեզ բացահայտել համեմատության մեջ:

Եվ այսպես, Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը: Այսինքն` Հայաստանը դժբախտ երկրների ցանկում է: Ադրբեջանը 81-րդ հորիզոնականում է, այսինքն` ոչ երջանիկ, ոչ էլ դժբախտ երկիր է: Իսկ ահա Վրաստանը 126-րդ հորիզոնականում է` 5 կետով զիջելով Հայաստանին: Թուրքիան 78-րդ տեղում է, Իրանը` 105-րդ: Ռուսաստանը 56-րդ հորիզոնականում է:

Փաստորեն, ռուսներն ավելի շատ երջանիկ են, քան դժբախտ, չնայած տնտեսական ճգնաժամին: Ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում համեմատաբար երջանիկ երկրներ են, որոնց հաջորդում է Իրանը, ապա նոր միայն Հայաստանը: Ուշագրավ է, որ եվրասոցացվող Վրաստանը և Ուկրաինան, որոնք Արևմուտքից այդքան օգնություն են ստանում և բացվում են նրանց համար շատ հնարավորություններ, ավելի դժբախտ են, քան Հայաստանը, որը Ռուսաստանի հետ հայտնվել է շատ դժվար տնտեսական իրավիճակում:

Բացի դրանից` ուշագրավ է նաև, որ նախորդ տարվա` 2015թ. զեկույցի համեմատ, Հայաստանը 6 կետով առաջընթաց է արձանագրել` 127-րդ հորիզոնականից հայտնվել է 121-րդ տեղում: Անհասկանալի է, թե ինչպես են հայաստանցիները մեկ տարվա ընթացքում ավելի երջանիկ դարձել, երբ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ հոգեբանական առումներով վիճակը չի լավացել, եթե չասենք, որ վատացել է: Իհարկե, նմանատիպ զեկույցները, որոնք հենվում են պատահական հարցվողների սուբյեկտիվ գնահատականների վրա, կարող են շատ թերություններ ունենալ:

Շատ հասարակություններ փակ են, քարոզչական ազդեցությունը մեծ է, կարող են հայրենասիրությունից կամ այլ մոտիվներից ելնելով չափազանցնել և գովել ամեն ինչ, հակառակ դեպքում կարող են քաղաքական հետապնդումների ենթարկվել կամ արժանանալ հասարակական սուր պարսավանքի: Հետապնդվելու վախն առկա է անգամ այն ժամանակ, երբ գաղտնի է պահվում նրանց անձը:

Բա որ հանկարծ իմանա՞ն: Այդպիսի հասարակություններ են Թուրքիան և Ադրբեջանը: Այլ, ավելի բաց հասարակություններում, իսկ Հայաստանի հասարակությունը բաց է, մարդիկ ավելի շատ հակված են չափազանցնել բացասականը: Այդուհանդերձ, պատկերն ընդհանուր առմամբ օբյեկտիվ տարրեր է պարունակում:

Օրինակ՝ Վրաստանում կոռուպցիայի ընկալման ինդեքսն ավելի բարձր է, քան Հայաստանում, այսինքն` Վրաստանում կոռուպցիայի հարցում կա անհանդուրժողականություն: Այդ առումով Վրաստանը Հայաստանից առաջ է, թեև ընդհանուր պատկերում 5 կետով Հայաստանից ավելի դժբախտ է համարվել: Պատճառն այն է, որ վրացիների պարագայում շատ ցածր է սոցիալական աջակցության ինդեքսը:

Ունենալով որոշ վերապահումներ` այս և նմանատիպ այլ զեկույցներին պետք է ուշադրություն դարձնել: Դրանք հիշեցնում են հատկապես պետական այրերին, թե որտեղ է գտնվում երկիրը, այդ զեկույցները նրանց աշխատանքի գնահատականներից են և արտահայտում են հասարակությունում առկա տրամադրությունները:

Այս ամենից հարց է առաջանում, թե արդյոք պե՞տք է համակերպվել այդ իրականության հետ, թե՞, այնուամենայնիվ, ամեն գնով պետք է ձգտել ավելի երջանիկ լինել: Իսկ թե ինչպե՞ս լինել ավելի երջանիկ, արդեն այլ քննարկման թեմա է: Այդ հարցին յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն պատասխանել:

Տիգրան Խաչատրյան

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank