Ереван, 29.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կարեն Կարապետյան. Իմ հետագա քայլերի առումով դեռևս որևէ որոշում չունեմ.«Չորրորդ իշխանություն»

ИНТЕРВЬЮ

«Չորրորդ իշխանություն» թերթի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ
     
     -Պարոն Կարապետյան, տեղյա՞կ եք Ընտրական օրենսգքրի շուրջ ծավալվող գործընթացներին: Խոսքը ընդդիմության առաջարկների եւ իշխանության՝ այդ առաջարկներին մերժումով հակադարձելու մասին է: Սա նորմա՞լ է, ըստ Ձեզ:

-Ոչ միայն տեղյակ եմ, այլ նաև մասամբ մասնակից եմ այդ գործընթացներին: Ինչ վերաբերում է նորմալ կամ աննորմալ լինելուն, ապա ինձ համար նորմալ է ցանկացած քաղաքակիրթ երկխոսություն: Առաջնայինը իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության փոխհամաձայնեցվածության սկզբունքն է, որը թույլ կտա բարձրացնել հասարակության մեջ վստահելության աստիճանը և ընտրությունների արդյունքների արժանահավատությունը:

- Նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրությունների ժամանակ նվազեցնել ընտրատեղամասերում գտնվող լրագրողների և դիտորդների թիվը: Սա քաղհասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչները համարում են հետընթաց: Եթե իշխանության նպատակն այդքան ազնիվ է՝ կազմակերպել թափանցիկ ու մրցակցային ընտրություններ, ապա ինչո՞ւ են նրանք ի սկզբանե փակում գործընթացը վերահսկողության տակ պահող լրագրողների եւ դիտորդների մուտքը տեղամասեր:

-Ի սկզբանե նշեմ, որ անընդունելի եմ համարում ընտրական գործընթացի վերահսկման որևէ սահմանափակում կամ արգելք: Մյուս կողմից, առկա է ընտրատեղամասերում մեծ կուտակումների լուրջ վտանգ: Խոսքը միայն դիտորդների ու լրագրողների մասին չէ: Կա նաև վստահված անձանց խնդիրը: Չէ որ, կարող է նաև տրամաբանական առաջարկ լինել, որպեսզի, ասենք, վարկանիշային ցուցակներում ընդգրկված թեկնածուները ևս ունենան վստահված անձինք՝ ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով: Մասնավորաբար, ինքս կցանկանայի, որ նման հնարավորություն ընձեռվեր: Սակայն, եթե միայն Շիրակի մարզի օրինակը բերեմ, ապա ցուցակային շուրջ 200.000 ընտրողի պարագայում տեսականորեն յուրաքանչյուր կուսակցություն կարող է առաջադրել 20 թեկնածու, քանի որ օրենսգրքի նոր նախագծով 1 թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր 10.000 ընտրողի հաշվով: Եվ եթե անգամ, ենթադրենք, ութ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք մասնակցի խորհրդարանական ընտրություններին, միայն Շիրակի մարզում տեսականորեն կարող է առաջադրվել 160 թեկնածու: Իսկ հիմա պատկերացրեք, եթե առաջարկն ընդունվի և բոլոր թեկնածուներն էլ ոչ միայն հնարավորություն ստանան, այլև ցանկանա վստահված անձինք ունենալ: Դրան գումարենք նաև լրագրողներին ու դիտորդներին, կստացվի, որ յուրաքանչյուր տեղամասում ներկա կլինի շուրջ 200 անձ՝ չհաշված հանձնաժողովի անդամներին ու ընտրողներին: Իսկական քաոս կառաջանա: Այստեղ իրոք ես լուրջ խնդիր եմ տեսնում, որովհետև, կրկնում եմ, անթույլատրելի է գործընթացը վերահսկելու սահմանափակումները, հատկապես լրագրողների ու դիտորդների մասով, առավել ևս՝ հերթագրման տարբերակով, քանզի դժվար չէ տարբեր միջոցներով նախապես ապահովել ութական հերթագրումներ, որպեսզի, այսպես կոչված, անցանկալի լրագրողների մուտքը թույլ չտրվի: Ես կարծում եմ, որ այս հարցի լուծումը հարկավոր է գտնել: Անկեղծ կլինեմ. ինքս այս պահին չունեմ որևէ օպտիմալ տարբերակ և հույս ունեմ, որ կլինեն առողջ ու տրամաբանական առաջարկներ թե ընդդիմության, թե լրատվամիջոցների և թե ընդհանրապես քաղհասարակության կողմից: Հույս ունեմ նաև, որ այդ տարբերակներն ամենայն մանրամասնությամբ կքննարկվեն ու կգտնվեն ճիշտ ու փոխադարձ ընդունելի լուծումներ: Ի վերջո, նորից եմ շեշտում, ինձ համար առաջնայինը ընտրությունների արդյունքների արժանահավատության ապահովումն է, որովհետև ընտրությունները չեն սահմանափակվում սոսկ ընտրական գործընթացներով, այլև ապահովում են երկրի հետագա ընթացքը՝ բոլոր ոլորտներում: Այնինչ, գաղտնիք չէ, որ հասարակության լիարժեք վստահությունն ու աջակցությունը չվայելող իշխանությունները չեն կարող արդյունավետ աշխատել:

-Ի՞նչ է ռեյտինգային քվեարկություն կոչվածը: Ձեր կուսակցական ընկերը՝ Դավիթ Հարությունյանը խորհուրդ է տվել այդ հարցի պատասխանը գտնել ընտրական օրենսդրության դասագրքերում: Հասցրե՞լ եք իրականացնել նրա հորդոր-պահանջը: Եթե այո՝ կիսվեք ձեր գիտելիքներով: Եթե ոչ՝ ասեք այն, ինչ հասկացել եք նախագծի տեքստը ընթերցելուց:

-Այստեղ ևս մի շարք խնդիրներ եմ տեսնում: Իհարկե, վարկանիշային քվեարկությունը ցանկությամբ է, սակայն շատ կարևոր է, որ մեր ընտրողները հնարավորություն ունենան իրապես քաղաքական խորհրդարան ընտրել: Նախ, կարծում եմ՝ անհրաժեշտ է մեծացնել 1: 10.000 հարաբերակցության շեմը, ինչի մասին արդեն խոսեցի: Ավելին, ես շատ ավելի կողմ եմ ամբողջ հանրապետության տարածքում մեկ վարկանիշային ցուցակին, ինչը հնարավորություն կտար խուսափել խառնաշփոթներից և կընտրվեին իրապես նրանք, ովքեր հեղինակություն ու հարգանք են վայելում հասարակության մեջ: Մյուս կողմից ընտրված պատգամավորներն առավել պատասխանատու կաշխատեին, չէր գործի «հարց չկա» -ի մեխանիզմը, ինչպես նաև առավելագույնս կբացառվեին սուբյեկտիվ հարաբերությունները քաղաքական դաշտում և թվացյալ ընդդիմադիր, բայց իշխանություններից առավել դիմադիր պահվածքները: Ինչ վերաբերում է շրջանառվող այն մտավախություններին, որ խորհրդարան կթափանցեն, այսպես կոչված, թաղային հեղինակությունները, ապա ինքս այդ կարծիքի չեմ, քանի որ մեծացել են ընտրատարածքները, և չեմ կարծում, թե ամբողջ մարզի կտրվածքով կարող է որևէ թաղային հեղինակություն հաջողություն ունենալ: Կարծում եմ՝ հասարակությունը կկարողանա ընտրել իրական հեղինակություն, վստահություն ու հարգանք ունեցող անձանց:

-Հաջորդ խորհրդարանում ձեզ տեսնո՞ւմ եք: Ռեյտինգային քվեարկության շեմը կհաղթահարե՞ք, թե ցուցակով կապահովեք ձեր մանդատը:

-Ես չէ, որ պետք է որոշեմ՝ կհաղթահարեմ, թե ոչ: Դա հանրության որոշելիք է: Կարծում եմ՝ ինչ-որ համեստ հնարավորություններ ունեմ: Իսկ կառաջադրվեմ, թե ոչ, դեռևս չեմ որոշել:

- Ապագա նախագահացուների ցանկում տրվում է նաեւ Կարապետյան եղբայրների անունները: Սահմանադրությամբ նախագահին այլեւս վերապահված չէ ունենալ գործընթացների վրա ազդող լիազորություններ: Ասում են՝ նա լինելու է անգլիական թագուհի: Ձեզ կամ ձեր եղբորը տեսնու՞մ եք այդ կարգավիճակում:

-Դուք արդեն Ձեր իսկ հարցին պատասխանեցիք: Թեպետ առանձնապես համաձայն չեմ նոր Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակի Ձեր գնահատականին, այդուամենայնիվ ցանկացած հարց անպատասխան չպետք է մնա: Իսկ մի՞թե Դուք պատկերացնում եք ինձ կամ եղբորս Ձեր նշած անգլիական թագուհու կարգավիճակում… Իսկ ընդհանրապես, եղբայրս մեկ անգամ չէ, որ շեշտել է, որ ինքը քաղաքականություն մտնելու որևէ ցանկություն չունի: Սամվել Կարապետյանն այսօր շատ ավելի աշխատակիցներ ունի, քան Հայաստանի ողջ պետական ապարատն է, գործարար է, ով սիրում է իր գործը, ով իր հնարավորությունների սահմաններում աջակցում է մեր երկրին ու ժողովրդին: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հետագա քայլերի առումով դեռևս որևէ որոշում չունեմ:

-Ձեր եղբայրը տնօրինում է ՀԷՑ-ը: ՀՀ շարքային քաղաքացին այս ընթացքում համոզվեց, որ կրկին թանկ է վճարելու, մինչդեռ խոստումներ կային, որ ամեն ինչ լավ է լինելու:

-Ես ՀԷՑ-ի մամլո խոսնակը չեմ: Այդ հարցերով դիմեք նրան: Ի դեպ, վերջերս ՀԷՑ գլխավոր տնօրենը բավական սպառիչ տվել է այդ բոլոր հարցերի պատասխանները: Ավելին, նշել է, որ ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել իրենց, և իրենք պատրաստ են լիարժեքորեն պատասխանել: Խոսքը թե լրագրողների և թե մեր բոլոր քաղաքացիների մասին է, որոնց համար կան ընդունելության օրեր, նշված են համապատասխան հեռախոսահամարները: Այնպես որ, չեմ կարծում, թե որևէ հարց անպատասխան կմնա:

-ԵԽԽՎ պատվիրակությունը, ինչպես նաեւ բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ հայտարարել են, որ սահմանադրական հանրաքվեն անցել է ընտրախախտումներով, Դուք եղել եք «Այո» -ի նախընտրական շտաբի պետի տեղակալը: Ձեզ վատ կամ պատասխանատու չե՞ք զգում այդ գնահատականների համար: Մեղքի ձեր բաժինն ունե՞ք այդ ամենում, թե՞ ոչ:

-Ցանկացած ոք՝ ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչ, ով ինչ-որ կերպ ընդգրկված է ընտրական գործընթացներում, բոլոր այն հարցերում, ուր խնդիրներ են եղել, իր մեղքի բաժինն ունի՝ սկսյալ այդ խնդիրները առաջացնելուց մինչև դրանց չկանխումը կամ համապատասխան վերահսկողության անկարողությունը: Ինքս էլ, բնականաբար, բացառություն չեմ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show