Բրազիլական Ամազոնում ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել
ОБЩЕСТВОԲրազիլական Ամազոնում ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել են Բրազիլիայի ռազմաօդային ուժերից:
Հունիսի 2-ին, հատուկ փրկարարական խմբին հաջողվել է ջունգլիներում հայտնաբերել ուղղաթիռը, որը մայիսի 29-ին թռիչքից հետո չէր վերադարձել Տաբատինգ քաղաքի (Ամազոնաս նահանգ) բազա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռադարների էկրանից անհետանալուց հետո ուղղաթիռը համարվում էր անհետ կորած:
Խիտ արեւադարձային անտառում ընկած ուղղաթիռը հնարավոր է եղել հայտնաբերել միայն 5-րդ օրը: Դեպքի վայրում իջած փրկարարները պարզել են, որ ուղղաթիռում եղած բոլոր 5 անձինք զոհվել են: Նրանցից մեկն օդաչուն է եղել, մյուս 4-ը՝ Ամազոնի ցեղախմբերին բժշկական օգնություն տրամադրելու ծրագրի աշխատակիցները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



