ԱՄՆ-ի պետքարտուղարի Մոսկվա այցը պլանավորված է մարտի 22-ին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցը նշանակված է մարտի 22-ին: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ամենայն հավանականությամբ, Մոսկվա կուղեւորվի հաջորդ երեքշաբթի»: Դա նշանակում է, որ, երկու մայրաքաղաքների միջեւ ժամանակային տարբերության հաշվառմամբ, որը կազմում է յոթ ժամ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարության կողմից կընդունվի մարտի 23-ին:
ԱՄՆ-ի պետքարտուղարն ավելի վաղ ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա՝ «քննարկելու, թե ինչպես մենք կարող ենք արդյունավետ կերպով առաջ մղել քաղաքական գործընթացը Սիրիայում եւ փորձել օգտվել ներկա նպաստավոր պահից»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



