Սիրիայում եւս ինը բնակավայրեր զինադադարին միանալու համաձայնագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Համայի նահանգի ինը բնակավայրեր ազգային հաշտության եւ հրադադարի ռեժիմի գործընթացին միանալու համաձայնագիր են ստորագրել: Դրանով իսկ նման համաձայնագրեր ստորագրած բնակավայրերի թիվը նահանգում հասել Է 38-ի: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է Համայի նահանգում hաշտեցման խմբի պետ փոխգնդապետ Գերման Ռուդենկոն:
Համաձայնագրերի ստորագրումը կայացել Է Համա քաղաքի արեւելյան արվարձանում՝ Այն Էլբեթ բնակավայրում, ուր հասցվել Է շուրջ 10 տոննա ռուս-սիրիական մարդիասիրական օգնություն:
«Այսօր միջոցառմանը ներկա Էին տոհմավագներ, տոհմական համայնքների առաջնորդներ, նրանք ստորագրել են շուրջ 10 հազար բնակիչ ունեցող ինը բնակավայրերի՝ հաշտությանը միանալու համաձայնագիր»,- ասել Է Ռուդենկոն:
Նա պարզաբանել Է, որ տոհմավագներն ստորագրել են իրենց բնակավայրերում պետական իշխանության վերադառնալու համաձայնագրի տակ եւ պարտավորվել են Սիրիայի կառավորութանն ամեն կարգի աջակցություն ցույց տալ հաշտության բանակցություններում, ինչպես նաեւ բարիկադների մյուս կողմում գտնվող իրենց համերկրացիներին խաղաղ կյանքի վերադառնալու եւ զենքը վայր դելու քարոզչության գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



