Սերխիո Մարկարյանը հեռացել է Հունաստանի հավաքականից
СПОРТՖուտբոլի Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերխիո Մարկարյանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է Greek Football-ը։ Ուրուգվայահայ մասնագետը Հունաստանի հավաքականը գլխավորել էր 2015թ. փետրվարի 12-ին։
«Ես գլխավորեցի Հունաստանի հավաքականը, երբ թիմի համար կարեւորագույն փուլ էր։ Շնորհակալություն, Աստծուն՝ այս հնարավորության համար։ Ես առաջին օրից ջանք չէի խնայում, ֆուտբոլիստներն էլ խաղադաշտում կատարում էին իմ պահանջները։
Կցանկանայի ներողություն խնդրել հույն երկրպագուներից, որոնց սպասելիքները չարդացրին։ Արդյունքներն այնքան էլ դրական չէին»,- ասել է Սերխիո Մարկարյանը, որի գլխավորությամբ Հունաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ոչ ոքի է խաղացել Հունգարիայի թիմի հետ եւ պարտվել է Ֆարերյան կղզիների հավաքականին։ Ընտրական մրցաշարի վեց տուրից հետո Հունաստանի հավաքականը 2 միավորով եզրափակում է F խմբի մրցաշարային աղյուսակը։