««Արարատցեմենտի» արտադրանքը տարածաշրջանում լավագույնն է, և քիչ չեն այդ բրենդի անվան տակ իրենց անորակ ապրանքն իրացնել ցանկացող անբարեխիղճ գործարարները». Իվետա Տոնոյան
ЭКОНОМИКА«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարի հրապարակումներից մեկում գրված էր, որ «Վրաստանում «Արարատցեմենտի» արտադրած 50 կիլոգրամանոց պարկը վաճառվում է 1880 դրամով..., իսկ Հայաստանում նույն քաշով, նույն փաթեթավորմամբ ցեմենտն արժե 3200 դրամ, «շատով առնելու» դեպքում՝ 3100 դրամ»:
Հոդվածի կապակցությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ:
««Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տեղ գտած հրապարակումն այն մասին, թե իբր «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը Վրաստանում ավելի էժան է վաճառվում, քան Հայաստանում, լիովին չի համապատասխանում իրականությանը: Նախ՝ դա «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը չէ, այլ կեղծված արտադրանք է, քանի որ «Արարատցեմենտի» արտադրանքը տարածաշրջանում լավագույնն է, և քիչ չեն այդ բրենդի անվան տակ իրենց անորակ ապրանքն իրացնել ցանկացող անբարեխիղճ գործարարները: Այդ խնդրի հետ մենք բազմիցս ենք բախվել: Երկրորդ՝ «Արարատցեմենտ» գործարանն իր արտադրանքը վերջին անգամ 68 տոննա ծավալով Վրաստան է արտահանել նախորդ տարվա մայիս ամսին՝ մեկ տոննան 80 դոլար սակագնով, որը Հայաստանում ցեմենտի բացթողման արժեքն է՝ առանց ԱԱՀ-ի: 2015թ. մայիսից հետո մենք Վրաստան արտադրանք չենք արտահանել, այնպես որ անիմաստ է մութ սենյակում սև կատու որոնել և փորձել անհարկի շահարկել գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը»,- մեկնաբանել է Իվետա Տոնոյանը:
Մեզ տրամադրվել են նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի մատնանշած փաստերը հավաստող լուսանկարներ:
«Արարատցեմենտ»-ի արտադրանքը
Կեղծված արտադրանք