Մեծ Բրիտանիան առաջին ընդգրկուն զորավարժություններ է անցկացնելու ռոբոտատեխնիկայի օգտագործմամբ
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ռազմական ռոբոտատեխնիկայի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, ինքնավար ծովային միջոցների եւ մարդու կողմից կառավարում չպահանջող ինովացիոն այլ մշակումների օգտագործմամբ առաջին լայնածավալ զորավարժություններն անցկացնելու պլանների մասին: Այդ մասին հայտնել Է The Guardian թերթի Էլեկտրոնային տարբերակը:
«Անօդաչու մարտիկ» անվանումը կրող վարժանքներն այս տարվա հոկտեմբերին անցկացվելու են Շոտլանդիայի հյուսիս-արեւմտյան ափերի մոտ ՆԱՏՕ-ի Joint Warrior խոշորագույն զորավարժությունների ընթացքում: Հրատարակության տվյալներով՝ «ռազմական հմտությունների յուրացումը տեղի կունենա Նորտ-Մինչ նեղուցում եւ հիմնականում կկենտրոնացվի անօդաչու սարքերի եւ ծովային բազավորման ինքնավար միջոցների օգտագործման, ինչպես նաեւ օդային հետախուզության վրա»: Վարժանքներին կմիանան նաեւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը եւ ՆԱՏՕ-ի ծովային հետազոտությունների ու գիտափորձերի կենտրոնի մասնագետները:
Joint Warrior-ը Եվրոպայում ՆԱՏՕ-ի առավել ընդգրկուն զորավարժություններն են, որոնք անցկացվում են տարեկան երկու անգամ՝ ապրիլին եւ հոկտեմբերին: Անցյալ տարի դրանցից միայն մեկի ընթացքում գործի Էին դրվել 50 նավ, 70 միավոր ավիատեխնիկա, 13 հազար զինծառայողներ եւ ՆԱՏՕ-ի 15 անդամ պետություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



