Ուկրաինայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի. Պորոշենկո
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վերսին հաստատել Է Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ թույլ չտալու եւ խորհրդարանական կոալիցիայի ներկայիս կազմը պահպանելու իր մտադրությունը: Այդ մասին նա հայտարարել Է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ կայա ցած հանդիպումից հետո:
«Ուկրաինայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Խորհրդարանական կոալիցիան կմնա միասնական եւ միտված կլինի բարեփոխումների անցկացմանն ու եվրոպական ընտրությանը»,-ասել Է նա:
Պետության ղեկավարը հավելել Է, որ պլանավորում Է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարգավորել մինչեւ ընթացիկ ամսվա վերջը: «Ես հուսով եմ, որ մինչեւ ամսվա վերջը մենք քաղաքական լուծում կգտնենք: Ցանկանում եմ հայտարարել, որ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ չեն լինի»,-ընդգծել Է Պորոշենկոն:
Նախագահը հավաստիացրել Է, որ Ռադայի կոալիցիան պատասխանատվություն կկրի երկրում բարեփոխումների գործընթացի, ինչպես նաեւ Կիեւի հետագա եվրոպական ինտեգրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



