Ереван, 28.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս է անվանակոչելու իր երկրորդ դստերը Մերի Ներսիսյանը

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Մերի Ներսիսյանը Հանրային հեռուստաընկերության  «Մայրիկների ակումբ» ծրագրի հաղորդավարն է: Հեռուստատեսային գործունեությունը սկսել է շուրջ տաս տարի առաջ, բազմաթիվ հաղորդումներ է վարել` տարբեր ֆորմատների և ժանրերի. «Հպարտ եմ մի բանի համար` երբեք չեմ ընդունել առաջարկներ ու վարել կամ հեղինակել հաղորդումներ, որոնք դեմ են եղել իմ մարդկային սկզբունքներին, իմ տեսակին, մտածելակերպին, հաղորդումներ որոնք չեմ սիրել: Իմ կարիերայի ընթացքում ինչ արել եմ, արել եմ մեծ նվիրումով և սիրով»,-BlogNews.am-ի հետ  զրույցն այսպես սկսվեց Մերիի հետ: 

Ինչպես հաղորդավարուհին է նշում, «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Մայրիկների ակումբ» հաղորդումը իր սիրելի անկյունն է, ուր աշխատում է աննկարագարելի հաճույքով, որտեղից ստանում է անսահման շատ էներգետիկա. «Մենք ունենք մայրիկների մի մեծ ուրախ, լավատես ու մտերմիկ ակումբ, որտեղ ներգրավված են ամբողջ աշխարհում բնակվող հայ մայրիկները: Գիտեք մեր օրերում շատերը հեռուստատեսային բարձունքը չափում են ճանաչելիության մակարդակով: Ինձ համար բարձունք գոյություն չունի: Ես հաջողություններս չափում եմ ինձ համար կարևոր հեռուստադիտողների որոշակի լսարանի արձագանքով եւ իհարկե իմ ներքին բավարավածությամբ»: 

Մերին հեռուստադիտողի վրա թողնում է գրագետ, կանացի, խելացի և կայացած կնոջ տպավորություն: Ասում է, որ «Մայրիկների ակումբի» Մերին նույն Մերին է նաևէկրաններից այն կողմ. «Ես երբեք չեմ խաղում, չեմ մշակում հեռուստատեսային կերպարներ:  Հեռուստադիտողին երբեք չես կարող խաբել մշակածդ կերպարով: Ես սովորական մի մայրիկ եմ, ով երջանիկ է, որ ծնվել է կին, ով վայելում է իր մամայական կարգավիճակը, ով սիրող ու սիրված կին է, ով երբեք չի խուսափում կենցաղային հոգսերից, ով շատ է սիրում խոհանոցում փորձարկումներ անել»: 

Հաղորդավարուհին շատ լավ կարողանում է նաև պլանավորել իրենց ընտանեկան հագիստը. «Փոքրուց ծնողներս սովորեցրել են մեզ ու կարծես մշակույթ ձեւավորել, որ հանգիստը պետք է անպակաս լինի մեր կյանքից: Եթե ցանկանում ես լավ աշխատել, պետք է նաեւ կարողանաս հանգստանալ: Մենք փորձում ենք օգտագործել մեր շաբաթ-կիրակիները: Տաք եղանակներին հաճախ ենք քաղաքից դուրս գնում՝ պիկնիկի, քաղաքում էլ մեր աղջկա հետ միասին սիրում ենք գնալ թատրոններ, կինոթատրոններ, պարզապես զբոսնել»:

Մերին և Գոռը բացի ամուսիններ լինելուց, շատ լավ հեռուստատեսային դուետ են. նրանք իրենց հաղորդումներն միշտ միասին են անում: Մերին նշում է, որ գործնական համերաշխությունը կա նաև ընտանիքում. «Ընտանիքում, եթե չկա համերաշխություն, ապա տարբեր հիմնասյուններ աստիճանաբար փլուզվում են: Մենք համերաշխ ընտանիք ենք, այլ կերպ չեմ էլ պատկերացնում ընտանիք կոչվածը: Եթե ընտանքիում համերաշխ չլինեինք, աշխատավայրում պարզապես չէինք կարող աշխատել, ստեղծագործել»:

Ժամանակին Գոռը և Մերին միասին հողարդում էին վարում, իսկ այն հարցին  հնարավոր է արդյո՞ք կրկին նախագծով հանդես գան` Մերին պատասխանեց. «Այո, երկար տարիներ միասին առավոտյան ծրագիր ենք վարել: Գոռից ահռելի շատ բան եմ սովորել, եթե նա սկզբում չլիներ իմ գործընկերը, ես հաստատ չէի ունենա այն հմպտությոնները, որոնք ունեմ այսօր: Օբյեկտիվորեն կարող եմ ասել, որ Գոռն ինձ համար հայկական հեռուստադաշտում եզակի ու պրոֆեսիոնալ հադորդավար է, նրա եթերային խոսքն ու էթիկան մինչ օրս ինձ համար չափանիշ է: Շատ եմ ցավում, որ հիմա Գոռը կադրում չի աշխատում, քանի որ հայկական հեռուտաեթերում այսօր գրագետ խոսքի, մարդկային որակների, էթիկայի մեծ բաց կա: Բայց վստահ եմ` գալու է մի օր, երբ նորից կաշխատենք միասին»:

Ինչպես Մերին է նշում`Գոռն իր լավագույն ընկերն է, հարազատը, ամուսինը, երեխայի հայրը, գործընկերը, համախոհը.  «Դե պատկերացրեք, թե ինչքան թեմաներ ունենք միասին քննարկելու: Մենք լուրջ թեմաների քննարկումներից հեշտությամբ անցնում ենք թեթեւ թեմաներին, կարող ենք ժամերով քննարկել մեր առաջիկա ընտանեկան կարևոր անելիքները, հետո անցնենք Էվայի հագուստներին: Ամեն հարց ու որոշում կայացնում եմ միայն ամուսնուս հետ քննարկելուց հետո: Նրա կարծիքն ու որոշումն ինձ համար հիմա առաջնային են ու անչափ կարևոր: Երբեմն անգամ վախենում եմ, որ առանց Գոռի այլևս չեմ կարող լուրջ որոշումներ ընդունել, բայց երևի հենց դա է երկու հոգով մեկ մարդու պես ապրելը»:

Այս գեղեցիկ և ներդաշնակ զույգի ընտանիքում երկրորդ համալրումն է սպասվում. Մերին կրկին դուստը կպարգևի Գոռին: Հաղորդավարուհին նշում է, որ հիմա առավել քան երջանիկ կին է, քանի որ ամեն բան ունի` ամուր և սիրող ընտանիք, հրաշք դուստը և ևս մեկ գեղեցկուհի, ով դեռ ապրում է իր ներսում, սիրելի աշխատանք, առողջ հարազատներ և լավ ընկերներ. «Ես ու ամուսինս երկրորդ հղիությանս իսկապես շատ ու անհամբեր էինք սպաում, ուստի նրա համար անակնկալ ու շատ զարմանալի չէր լուրը: Ես, ինչպես, առաջին անգամ վախեցած ու ահաբեկված նրան հայտնեցի այդ մասին: Չնայած որոշել էի, որ եթե իմանամ այդ մասին, կսպասեմ, հաջորդ օրը անակնկալ ընթրիքի կհրավիրեմ ու յուրահատուկ ձևով կհայտնեմ: Բայց պահի երջանկությունն այնքան մեծ էր, որ անգամ մեկ րոպե սպասել չկարողացա»:

 Հաղորդավարուհու խոսոքով ավագ դուստրը`Էվան, անհամբեր օրերն է հաշվում, թե երբ է լույս աշխարհ գալու քույրիկը.  «Նա լուրը լսելուն պես ուրախությունից չգիտեր ինչ աներ: Հիմա ամեն օր հարցնում է  նրա որպիսության մասին, անհամբեր ծնունդին է սպասում, ամեն օր արտասանում, երգում ու խոսում է նրա հետ: Հարցեր է տալիս ու սպասում պատասխանների, իսկ քույրիկը պատասխանում է հարվածների միջոցով ու միասին երկխոսության մեջ են մտնում հաճախ»:

Զույգն արդեն կողմնորշվել է բալիկի անվան ընտրության հարցում. «Աղջկաս անունը մտածել էինք նախքան հղիության մասին իմանալը: Մենք երազում էինք ևս մեկ աղջկա մասին ու պլանավորել էինք արդեն նրա անունը: Գիտեինք հաստատ, որ տղա ունենաինք անունը Ռոբ էինք դնելու, Գոռի հայրիկի անունով, իսկ աղջկա դեպքում Սառա: Էվայի կարծիքն ենք նաեւ հաշվի առել. նա էլ շատ է սիրում այդ անունը: Կարծում եմ` երկու երեխայով չենք սահմանափակվի, Աստծո կամոք նվազագույնը երեք երեխա ենք ունենալու: Որոշ պայմանների առկայության դեպքում միգուցե չորս-հինգ»:

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»