Աշխարհի 10 ամենագեղեցիկ ծաղիկները
ЛАЙФPast.am-ը, հղում անելով Ofigenno.cc-ին, կազմել է աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկների վարկանշային աղյուսակը:
10. Դենդրոբիում
Ամենագեղեցիկ խոլորձներից է: Ծաղիկը 1799 թվականին հայտնաբերել է շվեդ բուսաբան Օլաֆ Շվարցը: Ծաղիկն աճում է Հարավային Ասիայի տրոպիկական երկրներում:


9. Լանտանա
Ծաղիկը ծագումով Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից է, ունի մոտ 150 տեսակ:


8 . Հակինթներ
Շատերը այս ծաղիկը աճեցնում են նաև տանը: Ծաղիկները բազմագույն են՝ սպիտակից մինչև սև:


7. Դիացենտրա
Այս ծաղիկները հայտնի են իրենց անսովոր տեսքով: Երբեմն կոչվում են «արհնահոսող սիրտ»: Տարածված են Արևելյան Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում:


6. Ռուդբեկիա
Առաջին անգամ այն հայտնաբերել են Հյուսիսային Ամերիկայի վերաբնակիչները: Շնորհիվ անսովոր գունավորման՝ ծաղիկը կոչվել է «Սևաչք Սյուզաննա»:

5. Թրաշուշան
Այս տեսակը Calloideae ենթատեսակի միակ ներկայացուցիչն է ու ներառում է միայն մեկ տեսակ՝ ճահճային թրաշուշան: 

4. Գորտենզիա
Աճում է Հարավային ու Արևելյան Ասիայում, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում:Այս գեղեցիկ ծաղիկները կոչվել են ի պատիվ Գորտենզիա արքայադստեր:


3. Դրախտային թռչուն
Նման ծաղիկներ հանդիպում են միայն Հարավային Աֆրիկայում:


2 . Կաննա
Աճում է հիմնականում Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում:


1 Սակուրա
Ճապոնական այս բալի գեղեցկությունը գովերգել են բազմաթիվ նկարիչներ ու պոետներ: Այս ծաղիկները համարվում են Ճապոնիայի գլխավոր խորհրդանիշը:







