ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել միջազգային հետախուզման մեջ գտնվող, նույն քաղաքի բնակիչ, 1967 թվականին ծնված Մարտին Բարսեղյանին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը, Բարսեղյանը 2015 թվականի հունիսի 27-ից հետախուզվում էր Բուլղարիայի իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում էր Բուլղարիայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 54-րդ մասով` սպանություն հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել էր կալանքը:
Մարտին Բարսեղյանը ձերբակալվել և ուղարկվել է Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



