Բորուսիան նվաճեց 1/4 եզրափակիչի ուղեգիր
СПОРТԴորտմունդի «Բորուսիա»-ն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ պատասխան հանդիպումը «Տոտենհեմ Հոսթփուր» -ի դեմ հաղթեց 1:2 հաշվով և նվաճեց 1/4 եզրափակիչի ուղեգիր:
Հանդիպման 24-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը և բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո, գաբոնցի հարձակվող Օբամեյանգը կրկնապատկեց խաղի հաշիվը՝ 0:2: Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում կատարել է 7 գոլային փոխանցում և գլխավորում է տվյալ հաշվարկի աղյուսակը:
Հանդիպման 73-րդ րոպեին Նևեն Սուբոտիչի սխալից օգտվեցին անգլիական ակումբի ֆուտբոլիստները և կրճատեցին հաշվի տարբերությունը: «Տոտենհեմ Հոսթփուր» -ի հարձակվող Սոն Հյու Մինը գրավեց Ռոման Վայդենֆելերի դարպասը:
Երկու հանդիպումների ընդհանուր արդյունքն է 5:1 հօգուտ «Բորուսիա»-ի: