Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի փոխնախագահ դառնալ
МЕЖДУНАРОДНОЕՖլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, որը մարտի 15-ին դուրս է եկել հանրապետականների նախընտրական մրցարշավից, չի հավակնում փոխնախագահի պաշտոնին: Այդ մասին նա մարտի 17-ին լրագրողներին հայտարարել է Վաշինգտոնում:
«Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի փոխնախագահը դառնալ»,- նշել է սենատորը: «Տասն ամիս անց կավարտվի իմ լիազորությունների ժամկետը Սենատում: Իսկ այնուհետեւ հունվարին կդառնամ սովորական քաղաքացի»,- հավելել է Ռուբիոն:
Նա նաեւ բացառել է 2018 թվականին Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու կամ այժմ Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզին աջակցելու հնարավորությունը:
Սենատոր Ռուբիոն նախընտրական արշավը դադարեցնելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ մարտի 15-ին միլիարդատեր Դոնալդ Թրամփին նախնական ընտրությունները տանուլ տվեց Ֆլորիդայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



