Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանը շարունակում է փակ մնալ
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանը անվտանգության նկատառումներից ելնելով շարունակում է փակ մնալ, թեպետ նախօրեին՝ մարտի 17-ին հայտարարել էր միայն մեկ օրով փակվելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Դողան» լրատվական գործակալ ությունը:
Հյուպատոսարանի մուտքի մոտ մարտի 17-ին փակցվել էր մի գրություն, որտեղ նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը փակ է լինելու միայն մեկ օր, սակայն այսօր՝ մարտի 18-ին, այն շարունակում է փակ մնալ: Հյուպատոսության շենքի մոտ անվտանգության լայն միջոցառումներ են ձեռնարկված, կայանած է ոստիկանական զրահամեքենա, հերթապահում է ոստիկանությունը:
Ի տարբերություն հյուպատոսության՝ Ստամբուլի գերմանական ուսումնարանը մարտի 18-ից վերսկսել է ուսումնական գործընթացը: Այստեղ ևս հերթապահում է ոստիկանությունը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 17-ին հայտնել էր, որ որոշում է կայացվել միառժամանակ փակել Անկարայում Գերմանիայի դեսպանատունն ու Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը, ինչպես նաև երկու քաղաքներում գերմանական դպրոցները` անվտանգության նախազգուշացում ստանալուց հետո: «Կան որոշ հստակ ցուցումներ այն մասին, որ Թուրքիայում մեր ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակում է սպասվում»,- Բեռլինում լրագրողներին ասել էր Գերմանիայի արտգործնախարարը: Նա տեղեկացրել էր, որ անվտանգության մարմիննե րը փորձում են ավելի շատ տեղեկատվություն հավաքել: Շտայնմայերը չէր հստակեցրել, թե որքան ժամանակ են ներկայացուցչությունները փակ մնալու:



