Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Զինծառայողներին տրամադրվեցին սոցիալական պաշտպանվածության նոր երաշխիքներ

ЭКОНОМИКА

Նախօրեին կառավարության որոշմամբ զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված, բայց բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձիք ընդգրկվեցին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկի մեջ:

Խնդիրն այն է, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, վերը նշված անձիք, ովքեր տարեկան կազմում են 70-90 հոգի, չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից, ինչն էլ առաջացնում է արդարացի դժգոհություն ու բողոք, կամ ստիպում է նրանց փորձել ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ մեծ մասամբ նպատակ ունենալով օգտվել անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից:

Կառավարության որոշմամբ խնդրին տրվեց լուծում. այսուհետ, զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, նույնպես կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն և սպասարկում: Մեկ այլ որոշմամբ, առանձին կատեգորիայի զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների համակարգը պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Արված փոփոխության համաձայն, այս տարվա ապրիլի 1-ից, զինվորական կենսաթոշակ ստացող՝ զինվորական հաշմանդամ չհանդիսացող 155 անձի տրվող պարգևավճարի չափը 8000 դրամի փոխարեն սահմանվեց 12000 դրամ, աշխատանքային կենսաթոշակ ստացող՝ հաշմանդամություն չունեցող շուրջ 717 անձի պարգևավճարի չափը սահմանվել է 12000 դրամ՝ 5000 դրամի փոխարեն, իսկ աշխատանքային կենսաթոշակ ստացող՝ հաշմանդամություն ունեցող 2 անձի պարգևավճարի չափը 7000 դրամի փոխարեն սահմանվել է 12000 դրամ: Արդյունքում, 50-140 տոկոսով կբարձրանա որևէ կենսաթոշակ ստացող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև Աֆղանստանում մարտական գործողությունների շուրջ 874 մասնակիցներին տրվող գումարները, որի համար 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար կպահանջվի 50.9 մլն դրամ:

Հարկ է նշել, որ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսվում է ֆինանսավորել հատկացված չափաքանակների շրջանակներում: Մասնավորապես՝ տարեսկզբին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում չաշխատող մայրերի մայրության և երեխային ծննդյան միանվագ նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, ինչի արդյունքում կխնայվեն կանխիկ եղանակով (փոստի միջոցով) վճարումներ կատարելու համար նախատեսված ծախսերը: Նշված ծրագրերի գծով հաստատված տարեկան 92.6 մլն դրամից հունվար-փետրվար ամիսներին ծախսվել է 4.7 մլն դրամ (խնայողությունը` 87.9 մլն դրամ), իսկ հետագա ամիսներին ծախսեր չեն կատարվի:

Սույն որոշումը կնպաստի առանձին կատեգորիայի զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

 

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении