Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մարված ընդդիմությունների ալիք

БЛОГ

Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած քաղաքական համակարգի «առողջ աշխատանքն» ապահովելու համար կարևոր բաղադրիչ է հասարակության ընդդիմադիր հատվածի գաղափարներն ու մոտեցումները կիսող ուժի առկայությունը, որ, ինչ խոսք, կատարյալ է դարձնում համակարգն ամբողջությամբ: Սակայն շատ հաճախ բախվում ենք լրիվ այլ իրողության: Համոզվեք ինքներդ:

Նախկին խորհրդային հանրապետություններում ԽՍՀՄ փլուզումից հետո արձանագրվեց ընդդիմության ձևավորման երկու փուլ՝ նախ այդ դերը ստանձնեց Կոմունիստական կուսակցությունը՝ իր արբանյակներով կամ ավելի ճիշտ կլինի ասել բեկորներով, ապա այն սկսեց թուլանալ, իսկ որոշ երկրներում (Հայաստանում՝ 2003 թ.) ընդհանրապես դուրս մնաց խորհրդարաններից:

Զուգահեռաբար պառակտվում էին 80-ականի վերջին-90-ականի սկզբին ձևավորված նախկին հակակոմունիստական ուժերն ու շարժումները և հիմք դառնում ձևավորվող բազմակուսակցական համակարգի համար: Քանի որ այդ ուժերն ու շարժումները գրեթե բացառապես ձևավորվել էին ոչ թե գաղափարախոսական հիմքի, այլ հակակոմունիստական հայացքների արդյունքում, բաժանումներն էլ ոչ թե գաղափարական էին, այլ մարտավարության տարբեր պատկերացումների ու խմբակային շահերի բախումների հետևանք: Ուստի տրամաբանական էր, որ ձևավորվող բազմակուսակցական համակարգը ոչ միայն հստակություն չուներ գաղափարական առումով, այլև իշխանության համար պայքարն ավելի շուտ խմբակային շահերի բախում էր, քան գաղափարների ու դրանց վրա հիմնված ծրագրերի մրցակցություն:

Այդ պայմաններում նոր ընդդիմությունը չկարողացավ վճռորոշ դերակատարություն ստանձնել քաղաքական կյանքում, և իրադարձությունները զարգացան հիմնականում երկու ուղղությամբ: Կամ այն դարձավ քաղաքական ասպարեզի լուսանցքային դերակատար (Ռուսաստան) կամ անցավ ոչ սահմանադրական պայքարի (Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան), որից հետո փոխվեցին իշխանությունները, սակայն նոր ընդդիմության վիճակը մնաց նույնը:

Արդյոք ընդդիմության ճգնաժամն ընդհանուր երևույթ է՝ իր պատճառներով ու նախադրյալներով, թե՞ գործընթացների նմանատիպ զարգացումը տարբեր երկրներում պարզապես պատահականություն է: Որոշ ուսումնասիրողներ հակված են կոնկրետ դեպքերում առանձնահատուկ պատճառներ տեսնելու: ՌԴ պարագայում արձանագրված զարգացումները ոմանք հակված են բացատրելու արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու անկարողությամբ՝ քաղաքական մշակույթում էտատիզմի ու անարխիզմի բացահայտ գերակշռության պատճառով: Մինչդեռ այդ մոտեցումը ոչ միայն էմպիրիկ հաստատում չի գտնում, չի բացատրում երևույթի առկայությունն այլ երկրներում, որտեղ քաղաքական մշակույթը բոլորովին այլ դրսևորումներ ունի, այլև անհեռանկարային է ուսումնասիրությունների տեսակետից: Ավելին, նման մոտեցումը չափազանց վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել իրական հիմնախնդրի՝ երկրի կուսակցական համակարգի ճգնաժամի փոխարինման ավելի նեղ հարցադրումով՝ ընդդիմության ճգնաժամով: Մյուս կողմից, խնդիրը կուսակցական համակարգի մյուս մարտահրավերների ու հիմնախնդիրների հետ միաժամանակ քննարկելիս համակարգի բազմագործոնության ու բազմաշերտության հետևանքով կարելի է բախվել բազմաթիվ բարդությունների՝ առանց գործնական լուծումների ակնկալիքի:

Խնդիրը, որպես գիտական ուսումնասիրությունների առարկա քննարկելիս, թերևս ավելի նպատակահարմար կլինի դիտարկել կուսակցական համակարգի համատեքստում՝ երկու նախապայմանով. ուսումնասիրվում են ընդդիմադիր հատվածի վրա ազդեցություն ունեցող գործոնները, սակայն հաշվի են առնվում ամբողջ համակարգին առնչվող ազդակները:

Ընդհանրապես ընդդիմությունը հատուկ քաղաքագիտական ուսումնասիրությունների առարկա գրեթե չի եղել, հավանաբար այն պատճառով, որ դա այս կամ այն կուսակցության համար ընտրություններից հետո իշխանության ձևավորման հետևանքով առաջացած ժամանակավոր «տուգանային» դիրք է քաղաքական համակարգում, որի հետ մինչ հաջորդ փորձը ստիպված է հաշտվել այդ կուսակցությունը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию