Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 155 հազար միգրանտներ ու փախստականներ. ՄՄԿ
МЕЖДУНАРОДНОЕՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 154 հազար 886 միգրանտներ ու փախստականներ, ընդ որում՝ 467 մարդ զոհվել կամ անհետ կորել են՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ: Այդ մասին մարտի 18-ին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) :
«ՄՄԿ-ի գնահատումների համաձայն՝ Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը մոտենում Է 155 հազարին»,-Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է այդ կազմակերպության ներկայակցուցիչ Ջոել Միլմանը, հիշեցնելով, որ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից ժամանել Էր 20 հազարից պակաս մարդ:
«Ըստ ՄՄԿ-ի տվյալների՝ 2016 թվականի սկզբից Հունաստան են ժամանել 143 հազար 886 միգրանտներ ու փախստականներ, Իտալիա՝ 11 հազար: 2014 թվականից ի վեր Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Կիպրոս եւ Մալթա ժամանածների թիվը կազմել Է շուրջ 1,4 միլիոն: «2015 թվականից ի վեր ծովով Հունաստան են ժամանել շուրջ 997 հազար միգրանտներ ու փախստականներ, իսկ ցամաքային ճանապարհով ժամանածների հաշվառմամբ նրանց թիվը 1 միլիոնից ավելի Է»,-նշել Է Միլմանը:
Մարտի 15-ի եւ 17-ի միջեւ ընկած ժամանակաշրջանում Սիցիլիական նեղուցում փրկվել Է շուրջ 2400 մարդ: Դրանք հիմնականում Էրիթրեացիներ են ու նաեւ Արեւմտյան Աֆրիկայից սերվածներ: ՄՄԿ-ի գնահատումների համաձայն՝ տարեսկզբից ծովում զոհվել են 467 միգրանտներ ու փախստականներ: Անցյալ տարվա առաջին երեք ամսվա ընթացքում զոհվել եւ անհետ կորել Էր 505 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



