25 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական
СПОРТՎազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության Հայաստան-Դանիա հանդիպումը: Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մարտի 21-ից 29-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Անատոլի Այվազով «Փյունիկ»
Արման Մելիքսեթյան «Արարատ»
Հենրի Ավագյան «Միկա»
Պաշտպաններ
Արամ Շահնազարյան «Արարատ»
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա)
Կիսապաշտպաններ
Սարգիս Շահինյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»
Մհեր Սահակյան «Արարատ»
Պետրոս Ավետիսյան«Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Հայկ Գալստյան «Բոխում» (Գերմանիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Աղվան Պապիկյան «Բելխատով» (Լեհաստան)
Հարձակվողներ
Վիուլեն Այվազյան «Շիրակ»
Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Դավիթ Արշակյան «Տրակայ» (Լիտվա):