Գազը կարող է էժանանալ 15-20 տոկոսով.«168 ժամ»
ЭКОНОМИКА«168 ժամ» թերթը գրում է. «Գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետեւանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնազվի Հայաստանի համար՝ պայմանավորված նավթի գներով: Իմ հաշվարկներով՝ այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20 տոկոս, հաշվի առնելով նավթի գների անկումը: Սակայն կարեւոր է նաեւ հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,-մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով գազի գնի վերանայման հարցով ընթացող հայ-ռուսական բանակցություններին:
Նրա համոզմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպմանն այս հարցը եւս քննարկվել է:
Հարցին, թե Դմիտրի Մեդվեդեւի՝ ապրիլին սպասվող այցի ժամանակ որոշակիություն կմտնի՞ այս հարցում, Սիմոնովը պատասխանել է, որ չի կարելի բացառել: «Այցի օրակարգին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ վարչապետները չեն շրջանցի այս հարցը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են»,-ասել է նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում