Բրյուսելում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչությունների մասնակիցը. Օլանդը հրավիրում է պաշտպանության խորհրդի նիստ
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում ձերբակալվել է 2015թ. նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչությունների մասնակից Սալահ Աբդեսլամը: Հակաահաբեկչական գործողությունից անմիջապես հետո Բեգիայում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մարտի 19-ին հրավիրում է երկրի պաշտպանության խորհրդի նիստ: «Իրականացված գործողության մասի նտեղեկատվության ստացման նպատակով ես կհրավիրեմ պաշտպանությանխորհրդի նիստ: Դա անհրաժեշտ է նաև ահաբեկչության դեմ պայքարիշարունակման համար: Հայտնի է, որ բացի ահաբեկիչների ձերբակալվածցանցից, կան նաև այլք, որոնք ազատության մեջ են: Այդ վտանգների դեմպայքարը պետք է կրի համաեվրոպական բնույթ: Վտանգի մակարդակը շատբարձր է ինչպես Բելգիայում, այնպես էլ Ֆրանսիայում: Մենք պարտավոր ենքտեեկատվության փոխանակում իրականացնել»,-ասել է Օլանդը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային լրատվամիջոցները փոխանցում են, որ Բրյուսելում մասշտաբային հակաահաբեկչական գործողության ընթացքում երկու մարդ է վիրավորվել, այդ թվում՝ Աբդեսլամը: Նա ձերբակալվել է և ուղարկվել հիվանդանոց ոստիկանական խիստ հսկողության ներքո:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2015թ. նոյեմբերի 13-ի երեկոյան միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել էր ավելի քան 130 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում էին 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր էր: Երկրում հաստատվել էր արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ:



