Հայտնաբերվել է Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի «սեւ արկղերից» մեկը. աղբյուր
МЕЖДУНАРОДНОЕՀայտնաբերվել է Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի «սեւ արկղերից» մեկը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների տվյալները:
«Որոնողական աշխատանքների ընթացքում դեպքի վայրում հայտնաբերվել է 2 «սեւ արկղերից» մեկը»,-ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով, թե ինչ վիճակում է եղել այն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
Նշվում է, որ օդանավի 55 ուղեւորներներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի եւ ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ:
Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը եւ ուժեղ քամիները։



