Հայտնի է դարձել Դոնի Ռոստովում օդանավի աղետից բոլոր զոհվածների քաղաքացիությունը
МЕЖДУНАРОДНОЕFlyDubai ավիաընկերությունը պարզել է Դոնի Ռոստովում Boeing 737-800 օդանավի աղետից բոլոր մահացածների քաղաքացիությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշվում է, որ 55 ուղեւորներից 44-ը ՌԴ քաղաքացիներ են, 8-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Հնդկաստանի եւ մեկը՝ Ուզբեկստանի:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքը հրապարակել էր մահացածների անունները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:



