Դոնի Ռոստովի կործանված ինքնաթիռում էին Ազովի շրջանի ղեկավարի կինն ու դուստրը
ОБЩЕСТВОԱյս գիշեր Դոնի Ռոստովում կործանվել է Դուբայից Ռոստով թռչող ինքնաթիռը, որում 55 ուղեւոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։
Ուղեւորները հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ էին, նրանց թվում է եղել Ազովի շրջանի ղեկավարի կինը՝ Մարինան ու դուստրը՝ Վիկտորիան։
«Մարինան ու Վիկտորիան մի քանի օրով արձակուրդ էին վերցրել, գնացել հանգստի։ Նրանք իրար հետ շատ մտերիմ էին, շատ լավ ընտանիք էր։ Ահավոր ողբերգություն էր, ողջ Ազովի շրջանը մեծ վշտի մեջ է»,- ասել են ընտանիքի մտերիմները։ Վիկտորիան ընտանիքի կրտսեր դուստրն էր, նա ավագ քույր ուներ։
Վիկտորիան 27 տարեկան էր, նշանված էր ու շուտով պատրաստվում էր ամուսնանալ։ Իսկ նրա մայրը՝ Մարինա Բեվզյուկը, Ազովում հայտնի գործարար էր, սեփական թռչնաբուծական ֆաբրիկա ուներ։
Պատրաստեց Past.am-ը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



