Դոնի Ռոստովում հայտնաբերվել է կործանված Boeing-ի 2-րդ «սեւ արկղը»
МЕЖДУНАРОДНОЕԴոնի Ռոստովում՝ ուղեւորատար Boeing-ի կործանման վայրում, հայտնաբերվել է 2-րդ «սեւ արկղը», հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ում իր աղբյուրները:
«2-րդ «սեւ արկղը» հայտնաբերվել է ժամը 12:10-ին»,- ասել է աղբյուրը:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն այդ տեղեկությունը հաստատել է:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:41-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում: Դուբայից ժամանող օդանավը վատ եղանակային պայմանների պատճառով չէր կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Երկրորդ անգամ վայրէջքի փորձ կատարելիս օդանավը վայր էր ընկել: Զոհվել է անձնակազմի 7 անդամ եւ 55 ուղեւոր:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



