Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
ВИДЕОՍտամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում տեղական ժամանակով ժամը 11:00-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, միջադեպի վայր շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանական ու հրշեջ բրիգադներ են ուղարկվել:
Ոստիկանությունը փակել է պողոտա տանող բոլոր մուտքերն ու ելքերը: Պողոտային հարող Թաքսիմի հրապարակ արգելվել է մարդկանց եւ ավտոմեքենաների մուտքը:
CNNTurk-ը հայտնում է, որ նախնական տվյալներով կա երկու զոհ և 7 վիրավոր: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործ է:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



