Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հանուն արդարության և զոհված զինվորների հիշատակի (տեսանյութ)

ВИДЕО

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ տարի առաջ այս օրը «Եղնիկներում»՝ Գյուլիստանի հանդիպակաց դիրքերում տեղի ունեցավ հայկական և ադրբեջանական հետախուզական և հատուկ նշանակային ուժերի մարտ։ Նախահարձակ էր եղել ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Վերջինիս դիմակայելու ընթացքում հերոսաբար զոհվեցին Արշակ Հարությունյանը, Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Սամվել Հակոբյանը (զոհվեց մարտից 1 շաբաթ անց՝ ստացած վիրավորումներից)։

Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված այդ մարտի զոհված (4) և կենդանի (7) հերոսներին։ Պատվավոր խոսքը տրված էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին։ Ստորև ներկայացնում եմ հատված պարոն Հակոբյանի խոսքից՝
«Հակառակորդը … միանգամից նետում է 11 նռնակ և 4 մետր հեռավորության վրա մարտի է բռնվում մեր հետախուզական ստորաբաժանումների հետ։ Իհարկե, զինծառայողներից 4-ը միանգամից մահանում են տեղում։ Մնացած 7 զինծառայողները, լինելով վիրավորված, մարտի են բռնվում հակառակորդի հետ 4 մետր հեռավորության վրա։ … Իհարկե իրենց (ի նկատի ունի զոհվածներին - Է․Է․) հնարավորություն չտրվեց [կռվի բռնվելու], առաջին իսկ գնդակը մահացու էր»։

Հակոբյանի խոսքից րոպեներ անց էկրանին ցուցադրվեց ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած կարճ տեսաանդրադարձը՝ նվիրված այդ օրվա մարտին և զոհված հերոսներին։ Արդեն տեսաանդրադարձում (ան)ուղղակիորեն հերքվեցին Հակոբյանի խոսքերը, երբ հնչեց այս նախադասությունը՝ «Արշակ Հարությանը զոհվեց, երբ իր մարմնով քողարկում էր գնդացիրը լիցքավորող Հակոբ Խաչատրյանին»։

Ես իմ հերթին, բաց և փակ աղբյուրներից ստացածս տեղեկությունների հիման վրա, կարող եմ մի փոքր էլ «բացել» պատկերը։

• Արշակ Հարությունյանը, լավ իմանալով, որ մերձամարտում թշնամին առաջինը գնդացրորդներին է փորձում խոցել և լինելով արտակարգ ընկերասեր ու պատվախնդիր զինվոր, իր մարմնով փակել է ընկերոջը՝ դառնալով կենդանի վահան և շուրջ 6 անգամ վիրավորվելուց հետո նոր կնքել է իր մահկանցուն։

• Հակոբ Խաչատրյանը շարունակել է կրակ տեղալ գնդացրից՝ լինելով ոտքից վիրավոր։ Մարտի ընթացքում վիրավորված զինծառայողներից մեկը հետագայում պատմել է, որ մինչև իր վիրավորվելն ու ուշագնաց լինելը Հակոբը դեռ կրակում էր։ Կռվի ընթացքում Հակոբը չի հասցրրել բացել գնդացրի ոտնակները, ուստի ձեռքերի ափերում մահից հետո նկատելի էին այրվածքի հետքեր։

• Սամվել Հակոբյանը նույնպես «միանգամից տեղում չի մահացել», այլ մարտում ստացած հրազենային վիրավորումներից մահկանացուն կնքել է միայն 7 օր անց՝ մարտի 26-ին։

• Իմ ունեցած տեղեկություններով՝ միայն Էդուարդ Հայրապետյանն է թշնամու նետած առաջին իսկ նռնակներից մահացու խոցում ստացել։

Դժվար է հասկանալ, թե որն է դեպքից 1 տարի անց վերջինիս այլաձև ներկայացման նպատակը, հատկապես երբ որոշ մանրամասներ արդեն իսկ հրապարակված են, ըստ որում՝ բավականին բարձր մակարդակով (տեսանյութում` տե՛ս Արշակ Հարությունյանի շիրիմին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարդացած դամբանականը (Էլբակյան Էդգար, Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները, Երևան, 2015, էջք 158-161)։

Իմ ստացած մասնագիտական տպավորությամբ՝ Հակոբյանի նպատակը զոհվածներին զուգահեռ՝ ողջ մնացած հերոսների սխրանքն ու կերպարը շեշտադրելն էր, ինչի արդյունավետությունը, սակայն, կասկածելի է՝ ի նկատի ունենալով, որ փաստացիորեն կիրառվեց «մեկին մյուսի հաշվին» մեթոդը։ Բացի այդ՝ Հակոբյանի տեքստում հնչած առանձին դարձույթներ ու ձևակերպումներ էթիկայի տեսանկյունից բավականին վիճելի էին՝ հաշվի առնելով նաև միջոցառման սրահում զոհվածների հարազատների ներկայությունը (դիցուք՝ «Բայց պատերազմը այդպիսին է, պատերազմում նաև զոհվում են»)։

Սույն գրառումս ուղղված չէ ո՛չ Հակոբյանի անձի դեմ, ո՛չ էլ առավել ևս՝ կենդանի մնացած հերոսների մեծարման մեխանիզմի։ Խնդիրը պետական և պաշտպանական գերատեսչության մոտեցումն է ռազմական իրականությանը, զոհվածների հերոսական համբավի պահպանմանը և պարզապես՝ տարրական մարդկային արդարությանը, հանուն որի էլ՝ գրեցի այս։

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию