Կործանված Boeing-ի զոհերի մարմինների բոլոր մասերն ուղարկվել են փորձաքննության
МЕЖДУНАРОДНОЕԴոնի Ռոստովում կործանված Boeing 737-800-ի զոհերի մարմինների բոլոր մասերն ուղարկվել են փորձաքննության: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է RIA Novosi-ն:
«Բոլորի մարմիններն ու մարմնի մասերը դուրս են բերվել վթարի վայրից եւ ուղարկվել փորձաքննության»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները, եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



