Դոնի Ռոստովում զոհերի ինքնության ճանաչման գործընթացը կարող է երկու շաբաթ տևել
МЕЖДУНАРОДНОЕԴոնի Ռոստովի դատական փորձագետներն այսօր սկսել են FlyDubai-ի ինքնաթիռի զոհերի մնացորդներով նրանց ինքնությունը որոշելու գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Ինքնության ճանաչման գործընթացը կարող է տևել ավելի քան երկու շաբաթ»,-ասել է նա:
Սոկոլովը հստակեցրել է, որ այս պահին համագործակցում են զոհերի 70 հարազատների հետ: Նրանց մի մասն արդեն եկել է Դոնի Ռոստով և պատրաստ է անհրաժեշտ փորձանմուշները տալ՝ ինքնության ճանաչման համար:
Դոնի Ռոստովի օդանավակայանում այսօր առավոտյան ավարտվել է որոնողա-փրկարարական գործողությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում երեկ՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները:
Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել:



