Ասադը գնահատել է ՌԴ-ի և Իրանի՝ Սիրիային տրամադրած աջակցությունը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի և նրա դաշնակիցների հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ կօգնի ձևավորել ավելի արդար համաշխարհային կարգ. հայտարարել է երկրի նախագահը Բաշար ալ-Ասադը:
Ասադը Դամասկոսում ընդունել է Իրանի գերագույն ղեկավարի վարչակազմի արտաքին հարաբերությունների հարցերով ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Հարրազիին. հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Նրա խոսքով՝ ռազմական ու քաղաքական աջակցությունը՝ բարեկամական պետությունների՝ առաջին հերթին Ռուսաստանի ու Իրանի կողմից, «արդյունավետորեն նպաստել է սիրիացիների դիմացկունությանը՝ ահաբեկչության դեմ պատերազմում»:
Սիրիայի նախագահի խոսքով՝ «այդ աջակցությունն օգնել է վերականգնել կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև հարմար պայմաններ են ստեղծել, որպեսզի սիրիացիներն իրենք վճռեն իրենց երկրի ապագան։
Ասադը իրանցի գործչի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում՝ «մարտական գործողությունների դադարեցման և ազգային հաշտեցման մասշտաբները մի շարք շրջաններում ընդլայնելու ֆոնին»:
Կողմերն ուշադրություն են հատկացրել նաև Ժնևում տեղի ունեցող միջսիրիական երկխոսությանը:



