Թուրքիայում ձերբակալվել են Ստամբուլի ահաբեկչության կազմակերպման մեւջ կասկածվողներ
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 5 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան:
Նրա խոսքով, քաղաքի կենտրոնում իրեն պայթեցրել է Մեհմետ Օզթյուրքը, որը կապ ուներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ալան նշել է, որ զինյալը ծնվել էր 1992 թվականին, Ղազիանթեպ քաղաքում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ստամբուլում մարտի 19-ին զբոսաշրջիկների շրջանում մեծ ճանաչում ունեցող Իստիկլալ փողոցում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն: Ահաբեկչության հետեւանքով 5 մարդ է զոհվել (այդ թվում՝ մահապարտը), 36 հոգի, այդ թվում՝ 12 օտարերկրացիներ, վիրավորվել են:
Ահաբեկչության զոհ են դարձել Իսրայելի 3 քաղաքացիներ, որոնցից երկուսը նաեւ ամերիկյան քաղաքացիություն ունեին, ինչպես նաեւ Իրանի քաղաքացի:Վիրավորների թվում հայ կա:



