Ереван, 27.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհի ամենագեղեցիկ կանանց գեղեցկության գաղտնիքները (լուսանկարներ)

ЛАЙФ

Երիտասարդության գաղտնիքը մշտապես հետաքրքրել է և՛ աղքատներին, և՛ հարուստներին: Կլեոպատրա, Մերիլին Մոնրո, Ժոզեֆինա, Եկատերինա Երկրորդ. այս բոլոր կանայք ունեին գեղեցկության և երիտասարդության իրենց գաղտնիքները: Այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել նրանց գաղտնիքների մասին:

Cleopatra Exhibition Opens at the British Museum

Կլեոպատրա: Հենց Կլեոպատրան է հայտնագործել դեմքի համար նախատեսված էմուլսիան: Կլեոպատրան դեմքի գեղեցիկ մաշկի համար իրար էր խառնում մեղրը, հալվեի փոշին և արծաթե սափորի ջուրը: Ձեռքերի նուրբ մաշկի համար լվացվում էր կաթով, առողջ և փայլուն մազերի համար օգտագործում էր թարմ հավկիթների դեղնուցը: Իսկ մազերի այդ դիմակից հետո ցայում էր մազերը լոշտակի, թրթնջուկի և գայլուկի  թուրմով: Բոլորիս հայտնի են Կլեոպատրայի կաթով լոգանքները, որից հետո նա օգտագործում էր մարմնի հետևյալ սկրաբը: 300 գրամ ծովի աղը խառնում էին կես բաժակ սերուցքի հետ և դրանով մերսում մարմինը մոտ 10 րոպե և ապա տաք ջրով մաքրում սկրաբը:

Izabella-Taguhi

Իսպանիայի Իզաբելլա թագուհի: Իսպանիայի Իզաբելլա թագուհին բոլորից տարբերվում էր իր շքեղ մազերով, գեղեցիկ մաշկով, աչքերի փայլով և երիտասարդությամբ: Նա այս ամենին հասել էր բնության բարիքները ճիշտ օգտագործելով: Մաշկի խնամքի համար պատրաստում էր դիմակներ դաշտային բույսերի` երիցուկի, եզան լեզվի, հազարաթերթիկի, վարդի ու շուշանի և սպիրտի խառնուրդից: Նույնիսկ ամենապատկառելի տարիքում Իզաբելլա թագուհին հիասքանչ տեսք ուներ:

Queen Scheherazade

Շեհրեզադե թագուհի: Շեհրեզադե թագուհուց մեզ են հասել ոչ միայն հազար ու մի գիշերվա հեքիաթների ժողովածուն, այլև կանացի գեղեցկության բազմաթիվ դեղամիջոցներ: Լողանալուց առաջ Շեհրեզադեն մարմնին քսում էր մեղրի, մանրացված ընկույզի և բուսայուղի խառնուրդ, ատամները սպիտակեցնում էր բնական խիտ յոգուրտով, իսկ ոչ ցանկալի մազերը հեռացնում էր շաքարի և լիմոնի հյութի օշարակով:

Jozefina

Ժոզեֆինա: Նապոլեոնի կինը` Ժոզեֆինան, իմաստուն կին էր: Նա գիտեր, որ մաշկը երիտասարդացնող դիմակներից լավագույնը խաշած կարտոֆիլն է: Դեմքի խցանված ծակոտիներից ազատվելու համար օգտագործում էր կամֆորայի թրջոցները: Ժոզեֆիան  ամեն առավոտ սոված փորին խմում էր մեկ բաժակ լիմոնադ: Այն ժամանակ լիմոնադ ստանալու համար լիմոնի հյութին ավելացնում էին հանքային ջուր: Եվ այս միջոցն օգնում էր օրգանիզմից հեռացնել թույներն ու պահպանել գեղեցկությունը: Եթե այժմ բոլորս գիտենք, թե որքան օգտակար են օրգանիզմի մաքրման պրոցեդուրաները, ապա այն ժամանակ դա ապագայի հայտնագործություններից մեկը պիտի լիներ:

10._Portret_markizy_Pompadur

Մարքիզուհի դե Պոմպադուր: Լյուդովիկ 6-րդի սիրուհին` մարքիզուհի դե Պոմպադուրը, թույլ առողջություն ուներ, իսկ նրա մաշկը շատ նուրբ էր և չոր: Մետաքսե մաշկ ունենալու համար նա հարած սպիտակուցից, լիմոնի հյութից և սերուցքից դիմակ էր պատրաստում: Առավոտյան դեմքին քսում էր լիմոնի հյութ և ձիթայուղ, իսկ հետո դեմքը լվանում էր տաք ջրով: Ողջ օրը նրա դեմքի մաշկը պահպանում էր գեղեցկությունը և փայլը: Բացի այդ, մարքիզուհին խմում էր գազարի հյութ, որին ավելացնում էր մեկ թեյի գդալ մեղր, որը ողջ օրը նրան թարմ էր պահում:

marilyn-monroe-fondos-blackberry-70405

Մերիլին Մոնրո: Մերիլին Մոնրոն երբեմն նույնիսկ օրը 15 անգամ էր լվացվում: Որպես սնուցող կրեմ՝ նա օգտագործում էր ձիթայուղ կամ վազելին: Մերիլինն այն կարծիքին էր, որ արևն ավելի շուտ է ծերացնում, քան ժամանակը, և հենց դրա համար էլ նա երբեք չէր արևահարվում: Առավոտյան խմում էր կաթ՝ կիսաեփ հավկիթի հետ: Մերիլին Մոնրոն համարում էր, որ մարմնով պետք է օդ խաղա, ուստի բացառում էր ներքնազգեստի և զուգագուլպաների օգտագործումը:

Հին Ռուսիայի գեղեցկուհիներն աչքի էին ընկնում դեմքի նուրբ մաշկով և այտերի բնական կարմրությամբ: Բանն այն է, որ նրանք լվացվում էին արծաթե սափորի ձնհալքի ջրով: Գիտնականները պարզել են, որ արծաթը՝ որպես մանրէասպան միջոց, 1750 անգամ ուժեղ է կարբոլաթթվից և 3,5 անգամ ուժեղ քլորից, կալիումի պերմանգանատի լուծույթից (марганцовка)և ֆուրացիլինից:

Իսկ վերջում, որպես բոլորին հասանելի մաշկի գեղեցկության դեղամիջոց՝ առաջարկում եմ եռացրած ջրին ավելացնել կես լիմոնի հյութ և լցնել սառնարանի ֆորմաների մեջ: Սառցե ջուրը և լիմոնի հյութը Ձեր մաշկը նուրբ և առաձգական կդարձնեն երկար տարիներ:

 

Black Friday в Юнибанке — скидка 50% на выпуск картОчередная остановка на пути к финансовой грамотности — учебный комплекс «Глобал Бридж»: Idram и IDBankUcom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю АрмениюПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю юбилея Гагика ЦарукянаСоболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проекту