Ռեալը կարող է համաձայնվել Ռամոսին փոխանակել Դե Խեայի հետ
СПОРТՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարող է ընդունել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, որը վերաբերում է մանկունյանցիների դարպասապահ Դավիդ դե Խեային, ինչպես նաեւ «արքայական ակումբի» պաշտպան Սերխիո Ռամոսին։ Այդ մասին տեղեկացնում է «El Pais»-ը։
Մադրիդցիների ղեկավարության մեծամասնությունն այն կարծիքին են, որ թիմը համապատասխան մակարդակի դարպասապահ չունի։ Այս պահին հիմնական դարպասապահ լինելու համար պայքարում են Կեյլոր Նավասը եւ Կիկո Կասիլյան։ «Ռեալը» կփորձի ձեռք բերել Դե Խեային մինչեւ օգոստոսի 20-ը։
Դրա համար «սերուցքայիններն» ունեն երկու տարբերակ, կա՛մ վճարել 40 մլն եվրո, կա՛մ էլ Ռամոսին փոխանակել հայրենակցի հետ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



