Ստամբուլի ահաբեկչության հեղինակը կապված է եղել ԻՊ-ի հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Ստամբուլ քաղաքում մարտի 19-ին իրականացված ահաբեկչական հարձակման հեղինակը կապված է եղել ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
«Ահաբեկիչը 1992 թվականին ծնված Մեհմեթ Օզթուրքն է: Առկա փաստերը ցույց են տալիս, որ ահաբեկիչը կապ է ունեցել ԻՊ-ի հետ»,- ասել է Էֆքան Ալան՝ հավելելով, որ դեռևս ուսումնասիրվում են, թե ինչ հնարավոր ուժեր կարող էին լինել նոր ահաբեկչության հետևում:
Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի վրա մարտի 19-ին ահաբեկչական պայթյուն է իրականացվել, որին զոհ էգնացել չորս մարդ: Մահապարտ ահաբեկիչը ևս կնքել էմահկանացուն: Հաղորդվում է 36 վիրավորների մասին,որոնցից 7-ի վիճակը ծանր է: Վիրավորներից 12-նօտարերկրացիներ են: Վիրավորների շարքում կա նաև մեկ հայ՝ 40-ամյա Օքսան Խաչանյանը, ում կյանքին վտանգ չիսպառնում: Նա Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում է:



