Նոր Արտագերսում տերովին տերը տարավ
ПОЛИТИКАԵրեկ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում համայնքի ղեկավար են ընտրել: Քվեարկության արդյունքում գյուղապետ է ընտրվել համայնքի ղեկավարի տեղակալ, հանրապետական Խաչատուր Ջանազյանը: Չնայած կուսակցությունը Ջանազյանին պաշտոնապես չի սատարել, սակայն, մեր տեղեկություններով, հենց Ջանազյանն է եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախընտրելի թեկնածուն: Ջանազյանի օգտին է քվեարկել 481 ընտրող:
Մյուս երկու թեկնածուները՝ հանրապետական Դավիթ Ումուրշատյանը եւ անկուսակցական Սահակ Ավագյանը, ովքեր նույնպես հանդես էին եկել ինքնառաջադրմամբ, ստացել են համապատասխանաբար 168 եւ 107 քվե:
Գագիկ Աղբալյան
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



