ՀՀԿ-ական բակապահը 9 քվեով ընտրվել է ավագանու անդամ
ПОЛИТИКАՀետաքրքիր դեպք է արձանագրվել Շիրակի մարզի Շիրակավան համայնքում: Այստեղ երեկ տեղի են ունեցել ավագանու ընտրություններ, եւ, ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, բացարձակ անմրցակցային ընտրությունների արդյունքում թեկնածուներից մեկը ավագանու անդամ է ընտրվել՝ ստանալով ընդամենը 9 քվե: Շիրակավանի միջնակարգ դպրոցի բակապահ, հանրապետական Կամո Թարվիզյանը, ով, ի դեպ, պաշտոնապես առաջադրվել է հենց ՀՀԿ-ի կողմից, ստացել է 9 քվե, բայց դա էլ է բավարար եղել ավագանու անդամ դառնալու համար:
Բանն այն է, որ Շիրակավան համայնքի հինգ հոգանոց ավագանու կազմ անցնելու պայքարում մնացել է նույնքան՝ հինգ թեկնածու: Նրանցից չորսին, ոչ ավել ոչ պակաս, առաջադրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Շիրակավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ջուլիետա Ստեփանյանը ստացել է ամենամեծ թվով ձայները՝ 61 քվե:
Հետաքրքիր է, եթե դպրոցի տնօրենը չառաջադրվեր, ապա որքան քվե կստանար դպրոցի բակապահը: Պարզ է, որ տնօրենի առաջադրումը թույլ չի տվել բակապահ Թարվիզյանին քվեներ ակնկալել գործընկերներից: ՀՀԿ-ական Սեդրակ Հակոբյանը ստացել է 32, անհատ ձեռնարկատեր Սմբատ Մինասյանը՝ 23, Շիրակավանի դպրոցի ուսուցիչ Գեղամ Ռաֆաելյանը՝ 22 քվե: Շիրակավանի ավագանու նորընտիր երեք անդամները, փաստորեն, միջնակարգ դպրոցում են աշխատում:
Գագիկ Աղբալյան
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



