Սիրիական ընդդիմության Կոմիտեն պատասխաններ է պատրաստում դե Միստուրայի հարցարանին
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեն պատասխաններ է պատրաստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հարցարանին, որում տեղ է գտել 30 հարց: Դրանք բաժանված են չորս փաստաթղթերի, պատասխանները ներկայացվելու են մինչեւ բանակցությունների փուլի ավարտը՝ մարտի 24-ը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԲԲԿ-ի ներկայացուցիչ Յահիա Ալկոդմանին:
«Մենք, իրոք, չորս կարեւոր փաստաթուղթ ենք ստացել պարոն դե Միստուրայից,- ասել է նա:- Դրանք վերաբերում են անցումային շրջանի հիմնական սկզբունքներին, անցումային կառավարող մարմնին, քաղաքական գործընթացի այլ ասպեկտների, մենք այժմ պատասխաններ ենք պատրաստում»:
ԲԲԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ փաստաթղթերը պարունակում են 30 հարց: «Մենք պատրաստում ենք հստակ պատասխաններ, որոնք կօգնեն ՄԱԿ-ի հանձնակատարին՝ առաջ մղելու բանակցային գործընթացը»,- նշել է Ալկոդմանին:
Նրա խոսքով՝ պատասխանների մի մասը կփոխանցվի դե Միստուրայի հետ ԲԲԿ-ի պատվիրակության հաջորդ հանդիպմանը, որը կկայանա մարտի 21-ին կամ 22-ին: «Երկրորդ մասը կփոխանցվի մարտի 24-ին, այդ մասին խնդրել է հատուկ դեսպանորդը»,- հավելել է Ալկոդմանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



