Վրաստանի նախագահն անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը ՌԴ-ի հետ
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանը «ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է վարի հանգիստ եւ այդ հարաբերությունները ռացիոնալ հուն տեղափոխի մեր երկրի պետական շահերի հիման վրա»: Այդ մասին մարտի 20-ի երեկոյան հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է. «ՌԴ-ի հետ հարաբերություններում չպետք է տրվել հույզերին, անհրաժեշտ է ՌԴ-ի հետ երկխոսությունը վարել ռացիոնալ կերպով եւ խելամտորեն, հաշվի առնելով Վրաստանի պետական ռազմավարական շահերը: ՌԴ-ի հետ երկխոսության դադարեցումը ոչ մի դրական բան չի տա, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը»:
Մարգվելաշվիլին այն կարծիքին է, որ «Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնումը համապատասխանում է թե Վրաստանի, թե ՌԴ-ի շահերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



