Անկարայում գերմանական դպրոցը չի գործի մինչև ապրիլ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում գերմանական ներկայացուցչությունների նկատմամբ հնարավոր սպառնալիքի առկայության պատճառով գերմանական ուսումնարանները մարտի 21-ին ևս փակ կլինեն:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Անկարայում Գերմանիայի դեսպանությանը կից գործող Ernst Reuter դպրոցի պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ դպրոցը մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը փակ է լինելու: Գրության մեջ, սակայն, այս որոշման դրդապատճառների մասին որևէ տեղեկություն չի նշվում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-ՎալտերՇտայնմայերը մարտի 17-ին հայտնել էր, որ որոշում էկայացվել միառժամանակ փակել Անկարայում Գերմանիայիդեսպանատունն ու Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը, ինչպես նաև երկու քաղաքներում գերմանական դպրոցները` անվտանգության նախազգուշացում ստանալուց հետո: «Կան որոշ հստակցուցումներ այն մասին, որ Թուրքիայում մեր ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակում է սպասվում»,- Բեռլինում լրագրողներին ասել էր Գերմանիայի արտգործնախարարը: Նա տեղեկացրել էր, որ անվտանգության մարմինները փորձում են ավելի շատտեղեկատվություն հավաքել: Շտայնմայերը չէր հստակեցրել, թե որքան ժամանակ են ներկայացուցչությունները փակ մնալու:



